• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 11-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 18:30 | 11.02.2024
Մհեր Արշակյան 18:30 | 11.02.2024
Րաֆֆի Հովհաննիսյան

2013-ի փետրվարի 11-ին ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ սպասելիքներ ունի մեկ շաբաթից անցկացվելիք ընտրություններից. «Այս անգամ ի զորու ենք ընտրությունների միջոցով փոխելու երկրում տիրող իրավիճակը»։

2014ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի զարմանում, որ պետությունը պարտադիր կուտակային հիմնադրամի համար գումարներ է պահում քաղաքացիներից այն դեպքում, երբ ՍԴ-ն կասեցրել է այդ օրենքի կիրառումը. «Կարող են չվճարել, բայց գումարները պարտավոր են պահելու»:

2015ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը խաղաղության եւ երկխոսության կոչ է անում Հայաստանին՝ առաջարկելով պատմաբաններին թողնել 1915-ի «իրադարձությունները»: «Այն, ինչ 100 տարի առաջ կատարել են հայերը թուրքերի դեմ, իսկ թուրքերը հայերի դեմ, պատշաճ կարգով չի քննարկվել»,- ասում է Էրդողանը: «Անհնար է շրխկացնել դուռը, որը կողպված է ներսից»,- Թուրքիայի նախագահին արձագանքում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

2016Պյոտր ՍվիտալսկիԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը բառացիորեն ծաղրում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, որն իշխանություններին կոչ էր արել լուրջ վերաբերվել Սահմանադրության վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում բարձրացված խնդիրներին ու կատարել տնային աշխատանքը: «Կարո՞ղ է՝ մի հատ էլ երկուս է դրել, վերաքննություն է դրել, ստուգարք է նորից նշանակել եւ այլն»,- հեգնանքով հարցնում է Հրայր Թովմասյանը:

2017«Դուք բոլորդ ինձ ճանաչում եք, կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք». սպառնում է ԱԺ ընտրություններին պատրաստվող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը սպառնում է իր կուսակիցներին։

2018Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ոչնչով չի կարող ուրախացնել մեր թոշակառուներին, որոնք ամեն տարի ակնկալում են թոշակի մի քիչ բարձրացում. «Թոշակների, նպաստների ու աշխատավարձի բարձրացման համար հարկավոր է շարունակական, կայուն տնտեսական աճ: Թոշակը նույնիսկ 5000 դրամով բարձրացնելու համար ամեն տարվա համար հավելյալ 25 մլրդ դրամ լրացուցիչ գումար է անհրաժեշտ»։

2019կոկորդիլոսԱրարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը վերջապես կողմնորոշվել է, թե ինչ է կոկորդիլոսը՝ թռչո՞ւն է, թե՞ կենդանի: Կողմնորոշումը ՊԵԿ-ին պետք էր, որպեսզի կարողանա ձեւակերպել, թե ո՞ր կենդանատեսակի անվան տակ է ներմուծվելու կոկորդիլոսի ձուն: «ՊԵԿ-ը կոկորդիլոսի ձուն գրանցել է որպես թռչնի ձու»,- ԱԺ-ում հայտարարում է մարզպետը:

2020Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» դեմ է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, բայց «Ոչ»-ի քարոզարշավ չի սկսի: «Իշխանությանն օդի պես պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն տանեն, որ ինքն այդ մարդկանց ասի՝ այ, դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում»,- պարզաբանում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

2021«Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանին դուր չի գալիս համախմբակից Անուշ Բեղլոյանի այն միտքը, թե Հայաստանը նախորդ 30 տարում բանակ չի ունեցել: «Եթե մենք 30 տարի բանակ չունենայինք, ապա ո՞նց ենք հաղթել Արցախյան առաջին պատերազմը, երեւի, Մարսից են եկել, հաղթե՞լ»,- հարցնում է Քոչարյանը:

2022ՋհանգիրյանԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը խորհրդարանում բացահայտում է, թե ով է աչք դրել իր պաշտոնին. «Ջհանգիրյանն ինձ ասել է՝ լավ կլինի, որ հրաժարական տամ ու ինքն աշխատի որպես ԲԴԽ նախագահ»։

2023Սարգիս ՔլոյանՄարտի 1-ի զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել քննիչի հետ, որպեսզի հասկանան՝ դեռ որքա՞ն է ձգվելու այս գործի քննությունը: «Մտադիր եմ գնալ քննիչի մոտ, ասել՝ ի՞նչ առաջընթաց կա, ո՞ւր եք հասել, պետք է աշխատենք, տանը նստելուց ոչինչ դուրս չի գա»,- ասում է Սարգիս Քլոյանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետությունն առանց պատմության ընդամենը ցախ է
հաջորդը
Հիշողությունը կփրկի

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն