• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սիրում էին Հայաստանն ու վատ լուրերին չէին հավատում

aliq 18:00 | 01.04.2024
aliq 18:00 | 01.04.2024

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սեդա Դեւեջյանը։ Ընտանիքի հետ նա Հայաստան էր ներգաղթել Լիբանանից 1947 թվականին։ Հայրը՝ Հրանտ Դեւեջյանը կարեւոր դերակատարություն էր ունեցել ներգաղթի կազմակերպման գործում։

Ալիք Մեդիան ներկայացնում է հատվածներ Սեդա Դեւեջյանի հետ Մեծ հայրենադարձությանը նվիրված «Դարձ ի շրջանս յուր» ծրագրի շրջանակում 2011 թվականին արված հարցազրույցից։

Հայրս`Հրանտ Դեւեջյանը, Սիրիայի եւ Լիբանանի ներգաղթի կոմիտեի նախագահն էր։ Բոլոր դեպքերը մեր տան շուրջն էին պտտվում: Փոքր էի, բայց հիշում եմ, որ մարդիկ շատ ոգեւորված էին: Ասում էին՝ Հայաստանը պատերազմը հաղթել է:

1946 թվականից սկսած՝ հայությունը արձանագրվում էր ներգաղթի կոմիտեում, որպեսզի Հայաստան գար: Ավելի հաճախ մեր տուն էին գալիս. առավոտյան այնքան մարդ էր լցվում մեր տան առջեւ, որ մարդիկ ուշաթափվում էին, ներս էինք բերում: Ամբողջ օրվա ընթացքում մայրս էդ մարդկանց անունները գրում էր, որպեսզի հետո հորս հանձնի:

Հրանտ Դեւեջյան

Ձախից առաջինը (կանգնած) Հրանտ Դեւեջյանն է՝ Հայաստանից Լիբանան ժամանած պատվիրակների հետ

Բոլոր պատվիրակները, որոնք եկան Հայաստանից` Զավեն Չարչյան, Միքայել Կարապետյան… ասում էին՝ թող չգան էն մարդիկ, որոնք որ նյութական, սոցիալական լավ վիճակում են, բարեկեցիկ են. պետք չի, պատերազմից դեռեւս նոր դուրս եկած երկիր է: Եվ թող գան էն մարդիկ, որոնք բանվոր են, աշխատավոր են. մեր երկիրը կարիք ունի բանվորական ձեռքերի:

Բայց միեւնույն է, բարեկեցիկ ապրող մարդիկ էլ ոտքի կանգնեցին: Ներսես Քեշիշյան կար, ինժեներ էր, շատ լավ դիրք ուներ: Հայրս նրան ուղիղ ասել էր՝ դու մի՛ գնա, նեղացել էր՝ ո՞նց։

Հայրս մի օր եկավ, մի փոքրիկ կտոր սեւ հաց ձեռքին, ասաց՝ սահմանը կտրած, Հայաստանից փախած մարդիկ են բերել, որ նախորդ տարին էին այնտեղ գնացել: Հայրս չհավատաց՝ ըհը՛, ասում են, թե սա Հայաստանի հաց է. սա Թուրքիայի՛ց է բերված, ի՞նչ Հայաստանի հաց: Ժողովուրդը էնքան սիրով էին Հայաստանի նկատմամբ, որ չէին հավատում վատ լուրերին:

Մենք Հայաստան պիտի գայինք 1957-ին, քանի որ կարծում էինք, որ մինչ այդ ներգաղթը պիտի շարունակվեր: Բայց հորս դեմ մահափորձ եղավ: Նրա վիճակը շատ ծանր էր: Եվ 1947-ի օգոստոսին, երբ մի քիչ ոտքի կանգնեց, եկանք Հայաստան:

հայրենադարձություն 1947Նավի մեջ երբ վազվզում էի ճաշարանների դռների մոտով, տեսնում էի՝ սպիտակ, գեղեցիկ սփռոցները փռված էին սեղանների վրա, բայց դրված էր մուգ գույնի, սեւ, կտրտած ինչ-որ բան. ոնց որ շոկոլադով կեքս լիներ: Շատ ուրախացա՝ թխվածք պիտի ուտենք: Բայց որ եկանք, նստեցինք սեղան, տեսա, որ դա հաց էր, ու տարօրինակ էր, որովհետեւ էդ աստիճանի սեւ հաց չէի տեսել:

Երբ հասանք Բաթում, ամեն ինչ հանեցին, դուրս շպրտեցին. ասացին՝ կարանտինա է, ուտելիք չի կարելի: Իսկ բոլորը էնքա՜ն ուտելիք էին վերցրել իրենց հետ: Զամբյուղներով նարինջներ, ամեն ինչ բոլորը թափեցին ջուրը: Ջրի երեսին լողում էր էդ ամենը: Նավից իջանք, ուտելու բան համարյա չկար:

Մի քանի օրից մեզ գնացքով բերեցին Երեւան: Երբ որ գնացքը մոտենում էր Երեւանին, բոլորը խենթի պես վազեցին դեպի պատուհանները՝ Մասի՛սը, Մասի՛սը ասելով: Նույն Ներսես Քեշիշյանի կինը՝ տիկին Լուսինը, որը հայությունից հեռու էր՝ արաբախոս կաթոլիկ էր, հարցնում էր՝ Ներսե՛ս, ո՞վ է Մասիսը:

Մեզ տեղ տվեցին Երեւանում. առաջվա Կոշիկի տան դիմաց հին շենք էր, գյուղացիների համար հյուրանոց էր. բացարձակապես կոմունալ ոչ մի հարմարություն: Հետո հողամաս վերցրեց հայրս: Նա աշխատեց «Սովետական Հայաստան» ամսագրում որպես պատասխանատու խմբագիր, հետո՝ քաղաքային սովետի կուլտլուսբաժնի վարիչն էր: Ինքն էլ գյուղացու տուն-հյուրանոցից մեզ փոխադրեց էդ կիսավարտ, մասնավոր բնակարանը: Էդ նույն գիշերը արդեն սպանեցին իրեն:

Սպանողը բռնվեց: Ասացին, թե գողության համար էր սպանել, բայց համարյա բան չէր գողացել: Անգամ փոքրիկ տուփով ոսկեղենն ընկել էր ձեռքը, չէր վերցրել: Տուփը բացել էր եւ հորս ամուսնական մատանին էր վերցրել: Ուրիշ բան չէր տարել:

Առանձնապես էդպես սուր չեմ զգացել մեր եւ տեղացիների տարբերությունը. ես դասարանի ընկերուհիներ եմ ունեցել, շատ ջերմ ենք եղել, մինչեւ այսօր ընկերություն ենք անում: Մայրս հորս մահից հետո սկսեց աշխատել գրադարանում: Էնտեղ լավ ընկերուհիներ ուներ, միշտ մեր տանն էին:

Պետության անվստահությունը, չնայած, կար: Հայրենադարձներին, ասենք, բանակ չէին տանում, խանութի վարիչ դառնալու իրավունք չունեին, պարտիայի (կոմկուսի) մեջ չէին ընդունում: Էնտեղից կոմունիստ տղաներ եկան, նրանց չէին ընդունում պարտիայի մեջ:

Մեզ չաքսորեցին, ինչպես շատ հայրենադարձների: Հորս չէին կարող աքսորել, որովհետեւ նա հայտնի մարդ էր, մանավանդ՝ Սիրիայում ու Լիբանանում: Ու երեւի դրա համար էլ էդ ձեւով վերջ տվեցին նրա կյանքին: Էդ էլ ուրիշ ձեւի պատիժ էր՝ աքսորից էլ վատ:

Իմ ամուսինը Եգիպտոսից էր, նա 1949-ին քսան տարեկանում էր եկել Հայաստան: Բայց հայրենադարձ լինելը կապ չուներ. Ակադեմիայում հանդիպեցինք եւ 1960-ին ամուսնացանք:

Սեդա Դեւեջյան, Արամ Տեր-ՂեւոնդյանՄենք չգնացինք Հայաստանից, եղբայրս էլ չգնաց, բայց շատ հայրենադարձներ հեռացան, հենց որ հնարավոր դարձավ: Դե, մարդիկ հիասթափվել էին. գալուց առաջ նրանք շատ հայկական էին պատկերացնում Հայաստանը, բայց եկան՝ բախվեցին ուրիշ իրականության հետ:

Ռուսերեն չգիտեին, եւ ռուսական տիրապետություն էր, ռուսական ամեն ինչը ավելի բարձր էր դասվում, քան հայկականը: Եվ էս մարդիկ էլ անգլերեն գիտեին, ֆրանսերեն գիտեին, թուրքերեն գիտեին, արաբերեն գիտեին, բայց դա արդեն ոչ մի արժեք չուներ. ռուսերեն չգիտեին՝ արդեն մի աստիճան ցածր էին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը նոր մեղադրանք է առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին
հաջորդը
Ուկրաինային անհրաժեշտ է կտրուկ ավելացնել ռազմական արտադրությունը․ Պոդոլյակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն