• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ում առաջարկում են Ուկրաինային աջակցել «վարկային հայեցակարգի» շրջանակներում

aliq 14:19 | 01.04.2024
aliq 14:19 | 01.04.2024
Սպիտակ տուն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ջոնսոնը հայտարարել է, որ Զատկի տոներից հետո, որոնք կավարտվեն ապրիլի 9-ին, Կոնգրեսի ստորին պալատը կզբաղվի Ուկրաինային օգնություն նախատեսող օրինագծով։ Ջոնսոնի խոսքով՝ դրա քննարկման գործընթացը լի է դժվարություններով, քանի որ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ու դեմոկրատների միջեւ տեղերը բաշխված են գրեթե հավասար ձեւով, եւ փաստաթղթի հաստատման համար անհրաժեշտ է երկու կողմերի օրենսդիրների աջակցությունը։

«Մենք առաջ ենք մղելու հարցը, բայց կարծում եմ, որ այն կունենա մի քանի կարեւոր նորամուծություններ»,-ասել է Ջոնսոնը։

Որպես նման նորամուծությունների օրինակ՝ նա նշել է Ուկրաինային վարկերի տեսքով օգնություն տրամադրելու հնարավորությունը։ Միեւնույն ժամանակ նա մեջբերել է նախկին նախագահ եւ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում ենթադրյալ հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի ավելի վաղ ներկայացրած տեսակետները։

«Նույնիսկ նախագահ Թրամփն է խոսել է վարկային հայեցակարգի մասին, որի համաձայն… մենք օգնությունը պարզապես չենք տրամադրում: Մենք հաստատում ենք այնպիսի հարաբերություններ, որ երբ ժամանակը գա, մեզ այն վերադարձնեն»,-ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը։

The Hill-ը նշում է, որ այս մոտեցմանը Կոնգրեսում կարող են աջակցել Թրամփի կողմնակից հանրապետականները: Մի գաղափար, որին Կիեւում թերահավատորեն են վերաբերվում։

Ջոնսոնի հիշատակած մյուս գաղափարը, որի հետ կոնգրեսականը այնքան էլ համամիտ չէ, սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինայի օգտին բռնագրավելու եւ Կիեւին փոխանցելու հնարավորությունն է։

«Եթե ​​դուք կարող եք օգտագործել ռուս օլիգարխների բռնագրավված ակտիվները, որպեսզի ուկրաինացիները կարողանան պայքարել նրանց դեմ, ապա դա պարզապես հեքիաթ է»,-ասել է Ջոնսոնը։

Հանրապետականների ներկայացրած համապատասխան օրինագիծը նախատեսում է ոչ թե որոշ «օլիգարխների», այլ Ռուսաստանի Բանկի ակտիվների կալանք։ Սպիտակ տունը, ինչպես հաղորդվում է, սկզբունքորեն դեմ չէ այս նախաձեռնությանը, սակայն կարծում է, որ առանց ԵՄ-ի համապատասխան գործողությունների, որտեղ ռուսական սառեցված ակտիվները շատ ավելի շատ են, քան ԱՄՆ-ում, դա այնքան էլ էֆեկտիվ չի լինի։

Սպիտակ տունը Կոչ է անում Ներկայացուցիչների պալատին ընդունել Ուկրաինային օգնության ավելի քան 60 միլիարդ դոլար արժողությամբ օրինագծի տարբերակը, որն ավելի վաղ հաստատվել էր Սենատի կողմից: Այնուամենայնիվ, Ջոնսոնի խոսքերից հետեւում է, որ նա մտադիր է հետամուտ լինել կամ փոփոխություններ օրինագծում մտցնելուն կամ նոր փաստաթղթի ընդունմանը։ Նման դեպքում Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը կրկին պետք է հաստատվի Սենատի կողմից։ Սա կնշանակի հետաձգել փաստաթղթի ընդունումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արժանապատիվ խաղաղության ճանապարհին
հաջորդը
ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան․ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն