• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երկար ընդմիջումից հետո կայացել է Բայդեն-Սի հեռախոսազրույցը

aliq 16:29 | 03.04.2024
aliq 16:29 | 03.04.2024
Ջո Բայդենը եւ Սի Ծինփինը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը երկարատեւ ընդմիջումից հետո մարտի 3-ին հեռախոսազրույց են ունեցել։

Հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տան հրապարակած հաղորդագրությունից հետեւում է, որ Բայդենն անդրադարձել է Թայվանի խնդրին, Մերձավոր Արեւելքի հակամարտությանը, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին, առեւտրային քաղաքականությանը, TikTok սոցիալական ցանցի շուրջ ստեղծված իրավիճակին, Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանին ցուցաբերվող Պեկինի աջակցությանը եւ մի շարք այլ թեմաների։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ առաջնորդները «անկեղծ եւ կառուցողական» զրույց են ունեցել։

Ինչպես ընդգծվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, զրույցի ընթացքում Բայդենը փորձել է կանխել լարվածության հնարավոր աճը Թայվանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ, որը պետք է տեղի ունենա մայիսին։ Նախագահը վերահաստատել է Վաշինգտոնի հավատարմությունը «մեկ Չինաստանի» քաղաքականությանը եւ ընդգծել Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության կարեւորությունը։

Զրույցի մասին չինական կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ Սին «ընդգծել է, որ Թայվանի հարցը առաջին կարմիր գիծն է, որը չպետք է հատվի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում»։

«Ի դեմս «Թայվանի անկախության» անջատողական գործունեության եւ նրանց արտաքին խրախուսման ու աջակցության՝ Չինաստանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել»,- նշել է ՉԺՀ ղեկավարը, որը մեջբերվում է հաղորդագրության տեքստում։ Դրանում նաեւ նշվում է, որ Սին ամերիկյան կողմին հորդորել է «Թայվանի անկախությանը» չաջակցելու նախագահ Բայդենի հանձնառությունը «վերածել կոնկրետ գործողությունների»։

Չինական կողմը ընդգծում է, որ նախագահ Բայդենը զրույցի ժամանակ վերահաստատել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում նոր Սառը պատերազմի, չի ճանաչում Թայվանի անկախությունը, եւ որ նրա նպատակը Չինաստանի պետական համակարգը փոխելը չէ կամ վերջինի հետ հակամարտության մեջ նրեգրավվելը։

Սպիտակ տան հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել ռուսական պաշտպանական արդյունաբերական բազային Չինաստանի ցուցաբերած աջակցության եւ եվրոպական ու անդրատլանտյան անվտանգության վրա այդ աջակցության հետեւանքների շուրջ:

Չինաստանի հաղորդարության մեջ ուկրաինական հակամարտության մասին հատուկ ընդգծումներ չկան։ Այն միայն սահմանափակվում այն հայտարարությամբ, որ երկու առաջնորդները մտքեր են փոխանակել նաեւ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, որից հետո ավելացվում է Կորեական թերակղզում տիրող իրավիճակին անդրադառնալու մասին հաղորդագրությունը։

Ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման գործընթացին Վաշինգտոնի շարունակական հավատարմությունը։

Նշվում է նեւ, որ Բայդենը մտահոգություն է հայտնել Չինաստանի «անարդար առեւտրային քաղաքականության եւ գործելակերպի վերաբերյալ», որոնց հետեւանքով վնասում են ամերիկացի աշխատողների շահերը: Ըստ հաղորդագրության Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու ամերիկյան առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործումը՝ իր ազգային անվտանգությունը խաթարելու համար, սակայն առանց առեւտրի եւ ներդրումային ոլորտներում անհիմն սահմանափակումների դիմելու։

Չինական կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ Սին ի պատասխան Բայդենին ասել է․ «Ամերիկյան կողմը մի շարք միջոցներ է ընդունել Չինաստանի առեւտրի եւ տեխնոլոգիաների զարգացումը ճնշելու համար եւ գնալով ավելի շատ չինական կազմակերպություններ է ավելացնում իր պատժամիջոցների ցուցակներում: Սա ոչ թե «ռիսկի վերացում» է, այլ ռիսկերի ստեղծում: Եթե ամերիկյան կողմը պատրաստ է փնտրել փոխշահավետ համագործակցություն եւ կիսել Չինաստանի զարգացման շահաբաժինները, ապա նա միշտ բաց կգտնի Չինաստանի դռները։ բայց եթե նա հաստատակամ է զսպել Չինաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացումը եւ զրկել Չինաստանին զարգացման օրինական իրավունքից, Չինաստանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել եւ հետեւել»։

Ըստ ՉԺՀ-ի, Բայդենը իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում սահմանափակել Չինաստանի զարգացումը եւ չի ձգտում «մեկուսացնել» Չինաստանին։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ առաջիկայում Չինաստան կուղարկի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ երկխոսությունն ու հաղորդակցությունը ամրապնդելու, համագործակցությանը խթանելու եւ սխալ հաշվարկներից խուսափելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բացահայտվել է օտարերկրացիների կողմից թմրամիջոցների շրջանառության դեպք․ Քննչական կոմիտե
հաջորդը
Այնպիսի մարդիկ ինչպիսին Արարատ Միրզոյանն է, Հայաստանը տանում են փակուղի․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն