• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Այնպիսի մարդիկ ինչպիսին Արարատ Միրզոյանն է, Հայաստանը տանում են փակուղի․ Զախարովա

aliq 16:47 | 03.04.2024
aliq 16:47 | 03.04.2024

«Այնպիսի մարդիկ ինչպիսին Արարատ Միրզոյանն է, Հայաստանը տանում են փակուղի»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արգենտինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ «Ռուսաստանը եւ Հայաստանը խոսում են տարբեր լեզուներով»։

«Իսկապես, ուզում եմ ծաղրել։ Բայց ինձ թվում է, որ դա չարժե անել։ Ոչ թե այն պատճառով, որ ես չկարողացա խաղալ լեզուների մասին արտահայտության հետ: Ես կարող էի դա անել: Այլ, այն պատճառով, որ նման մարդիկ Հայաստանը տանում են դեպի փակուղի»,-նշել է Զախարովան։

Անդրադառնալով հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու հնարավորության մասին հարցին Միրզոյանի տված պատասխանին, որ չի կարող կանխատեսել ապագան, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը այն համարել է «տարօրինակ»։

«Սովորաբար իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլ նաեւ ստեղծում են այն։ Նրանք կարող են կանխատեսել միտումները եւ ասել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի, օրինակ, բացասական սցենարը իրականության չվերածվի։ Ցավալի է լսել նրա խոսքերը, հատկապես հաշվի առնելով այսօր նշվող մեր երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման տարելիցը»,-ասել է Զախարովան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկար ընդմիջումից հետո կայացել է Բայդեն-Սի հեռախոսազրույցը
հաջորդը
ԶԼՄ-ների միջոցով Երեւանին եւ Բաքվին կոչ ենք արել նվազեցնել լարվածությունը․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն