• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Թթվածնի պակաս, տապ, փոշի. Երեւանում ապագա կա՛

Մարիամ Սարգսյան 15:30 | 04.04.2024
Մարիամ Սարգսյան 15:30 | 04.04.2024
Թումանյան փողոց

«Երեւանի փողոցներում կատարվում են ՀՀ քրեական օրենսգքրի 387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) հատկանիշներով գործողություններ». այս կարծիքին է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նա հույս է հայտնում, թե հաջորդիվ կլուսաբանենք դատական այն գործընթացները, որոնք կպատժեն քաղաքի հարյուրավոր ծառերն օպօրինի հատողներին:

Վիկտոր Մնացականյան««Կանաչապատում եւ շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, բնապահպանական վարչություն, քաղաքապետ, վարչապետ. պետք է պարզվի՝ ո՞վ է մեղավոր: Եթե բոլորը պատասխանատվության  ենթարկվեն, մյուս անգամ ձեռք չեն բարձրացնի քաղաքի «թոքերի» վրա»,- ասում է Մնացականյանը, որն ուշադրություն է հրավիրում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վրա ու նշում՝ իրավապահ որեւէ մարմին չի խոսում այն մասին, թե ծառահատումների որոշումները կայացնողները քրեական ինչ գործերով են անցնում:

Մնացականյանին զայրացնում է այն հանգամանքը, որ ծառահատումների դեմ արտահայտվողները շատ քիչ են, մնչդեռ պետք է դժգոհության ալիք լիներ:

«Երեւանաբնակ ռուսները հաճախ ավելի ակտիվ են պայքարում, քան երեւանցիները: Այն տարիներին, երբ ծառի մի ճյուղ էր կտրվում, 100 ծաղրանկարիչ սկսում էր իր նկարով արձագանքել, բողոք արտահայտել: Հիմա հարյուրավոր ծառեր են հատվում, բոլորը լուռ են»,- ասում է Մնացականյանը:

Նա հուսով է, որ բողոքի ակցիաները, որոնցից մեկը երեկ անցկացվեց քաղաքապետարանի դիմաց, արդյունավետ կլինեն, եւ բնակիչներն էլ կհասկանան՝ ինչ վտանգներ են իրենց սպառնում: Կատարվողի ողջ ռիսկերը պետք է հասկանան նաեւ բիզնեսների ներկայացուցիչները, որոնք իրենց գործունեությունը ծավալում են քաղաքի տարբեր հատվածներում: Նրանք եւս զգալու են ծառահատումների բացասական հետեւանքները:

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը նշում է, թե սա միակ ոլորտը չէ, որտեղ սխալ որոշումներ են կայացվում: Մեր զրուցակցի կարծիքով՝ չկա քաղաքին առնչվող որեւէ հարց, որտեղ ձախողումներ չեն արձանագրվել, քանի որ գրագետ կառավարիչներ չկան: «Մայթը սարքում են, երեք օրից քանդում, խողովակ անցկացնում, որովհետեւ իրարից տեղյակ չեն»,-նշում է Մնացականյանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը մեկն է հասարակական այն գործիչներից, որոնք այս օրերին իրենց դժգոհությունն են բարձրաձայնում ծառահատումների վերաբերյալ: Մեզ հետ զրույցում բանապահպանն ընդգծում է՝ տարիներ շարունակ, բոլոր կառավարությունների օրոք եղել են ապօրինի ծառահատումներ, բայց ինքն առաջին անգամ է Երեւանում՝ քաղաքային պայմաններում այսպիսի մասշտաբներ տեսնում:

Սիլվա Ադամյան«Կանաչապատումը տասնյակ տարիների աշխատանք է: Բազմաթիվ անվանի գիտնականներ դեռ 1950-ական թվականներից աշխատել են, որ Երեւանի կիսաանապատային զոնան դառնար կանաչ եւ լիներ այնպիսի տեղ, որտեղ մարդը կարողանար առողջ եւ հանգիստ ապրել: Ցավոք, այս պահին չունենք որեւէ լուրջ գիտական մոտեցում»,-ասում է Ադամյանը:

Երեւանի կլիմայական պայմաններում անհրաժեշտ են սաղարթախիտ ծառեր՝ կաղնի, թեղի, հացենի: Իսկ, օրինակ՝ ճապոնական բալենիները, որ տնկվում են, ի՞նչ են տալու քաղաքին:

«Հիվանդ ծառը պետք է փոխարինել նույն տեսակի ծառով, որովհետեւ ապացուցված է՝ հենց դրանց շնորհիվ է Երեւանում կենսաբանական շղթան գոյատեւում: Սակուրաները մեր մայրաքաղաքի կլիմայական պայմաններին հարմարեցված չեն: Երեւանում մեծածավալ շինարարական աշխատանքներ են գնում, դրանից բացի՝ կիսաանապատակին քամիներ կան, որոնցից հենց սաղարթախիտ ծառերն էին պաշտպանում։ Տեսեք՝ ինչ փոշի է բարձրանալու քաղաքում»,-ասում է բնապահպանը:

Ադամյանը խնդրահարույց է համարում, որ քաղաքապետարանը որեւէ պատշաճ քննարկում չի անցկացրել ոլորտի ներկայացուցիչների հետ, չի լսել կարծիքներ, թեեւ քաղաքի իշխանությունը հակառակն է պնդում:

Մեր զրուցակիցը մտահոգված է՝ այս տարի երեւանցիները քայլելու են դատարկ մայթերով՝ տապի, շոգի պայմաններում՝ վտանգելով առողջությունը: Նորատունկ ծառերը նույնիսկ աճելու դեպքում չեն կատարելու այն գործառույթը, որը հատված ծառերն էին կատարում:

«Շուտով կարող ենք կանգնել այնպիսի իրավիճակի առջեւ, երբ հասկանանք, որ մեզ տասնյակ, անգամ հարյուրավոր տարիներ են պետք, որ ստանանք այն, ինչ ունեինք Երեւանում օրինակ 70-ականների վերջում»:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն պետք է հավակնոտ ռազմավարություն որդեգրի Հայաստանի նկատմամբ․ Ռասմուսեն
հաջորդը
ԵՄ-ն մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցել ոչ մահաբեր զինատեսակներով․ ԵՄ դեսպան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն