• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն պետք է հավակնոտ ռազմավարություն որդեգրի Հայաստանի նկատմամբ․ Ռասմուսեն

aliq 15:21 | 04.04.2024
aliq 15:21 | 04.04.2024
Anders Fogh Rasmussen

Մինչ ողջ աշխարհը իր հայացքը սեւեռել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմի վրա, աշխարհաքաղաքական մեկ այլ մեծ տեղաշարժ է տեղի ունենում Հարավային Կովկասում: Նման միտք հայտնել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ֆրանսիական Le Monde-ի համար գրված հոդվածում։

«Չնայած Ռուսաստանից պատմական, տնտեսական, էներգետիկ եւ ռազմական կախվածության, եւ իր տարածքում հազարավոր ռուսական զորքերի ֆիզիկական ներկայության, Հայաստանի կառավարությունը համարձակ եւ համաձայնեցված ջանքեր է գործադրել՝ ժողովրդավարությունը ամրապնդելու եւ ժողովրդավարական Արեւմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար»,-գրել է Ռասմուսենը։

Նա նշում է, որ չնայած կողմնորոշման վերափոխումը որոշակի ժամանակ է պահանջում, այնուամենայնիվ Եվրոպական միությունից պահանջում է «ավելի հավակնոտ ռազմավարություն որդեգրել Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ»: Ըստ Ռասմուսենի դա պետք է սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԵՄ-ի չեզոք դերակատարման թյուր ըմբռնման վերացումից:

«Եվրոպան պետք է միջնորդի դեր ստանձնի կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում, բայց նրա մոտեցումը պետք է արտացոլի այն իրականությունը, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ժողովրդավարական երկրների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը նստած մնալ ագրեսիվ բռնապետների ճամբարում»,-կարծում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։

Ըստ Ռասմուսենի ԵՄ-ի հստակության եւ հավակնությունների բացակայությունը կարող է վտանգել Հայաստանի ժողովրդավարությունը եւ նրա աշխարհաքաղաքական առանցքը:

Նրա գնահատմամբ ԵՄ նոր մոտեցումը պետք է սկսվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Բրյուսելում ապրիլի 5-ին սպասվող եռակողմ գագաթնաժողովից։

Ռասմուսենը հիշեցրել է, որ Հայաստանը արդեն փաստացի սառեցրել է իր անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, զորավարժություններ է անցկացրել ԱՄՆ-ի հետ եւ ձգտում է ամրապնդել տնտեսական կապերը ժողովրդավարական երկրների հետ։

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, ինչպես նաեւ Հայաստանի ներսում ադրբեջանական ուժերի կողմից ռազմավարական բարձունքների շարունակական օկուպացումից հետո, Հայաստանում անվտանգային իրավիճակը փխրուն է»,-ասվում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հոդվածում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն քննադատում է Վրաստանում «օտարերկրյա ազդեցության մասին» օրինագիծը կրկին քննարկման դնելը․ Ստանո
հաջորդը
Թթվածնի պակաս, տապ, փոշի. Երեւանում ապագա կա՛

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Լոր՝ Սահյանի ծննդավայրը

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն