• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանի քաղհասարակությունը աջակցում է վրաց գործընկերներին՝ նոր օրինագծի դեմ պայքարում

aliq 16:03 | 05.04.2024
aliq 16:03 | 05.04.2024
Հայաստանի և Վրաստանի դրոշները

Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ դրանց ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանի քաղաքացիական հասարակությանը՝ կապված իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկորդ անգամ խորհրդարանում քննարկելու դեմ տարվող պայքարի հետ։

Հայաստանի քաղհասրակության ներկայացուցիչների համատեղ հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․

«Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։

Մարդկանց մտեքերում, ովքեր հիշում են 20-րդ դարի պատմությունը, արտաքին ազդեցություն հայեցակարգը սերտորեն կապվում է դավադրության տեսությունների հետ, որոնք օգտագործվում են մարդու իրավունքների ոտնահարման եւ անմեղների հետապնդման համար, որից մեր երկու ժողովուրդներն էլ զգալիորեն տուժել են: Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։

Մենք ցավով ենք հետեւում զարգացումներին, բայց նաեւ հիանում ենք, ձեր ցուցաբերած տոկունությամբ, ձեր անկոտրում ոգով: Մենք գիտենք, որ ազատությունը խորապես եւ ի սկզբանե արմատավորված է մեր հասարակությունների ներսում, եւ նույնիսկ պատմության ամենամութ ժամերին դրա համար պայքարը երբեք զիջումների չի ենթարկվել:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ձեզ այլ նախաձեռնություններով աջակցելուն, որոնք դուք օգտակար եք համարում»։

Հայտարարության տակ ստորգրել են «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, «Կանանց նկատմամբ բռնության դադարեցման կոալիցիա» ՀԿ-ն, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ն, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնը, «Հոդված 3 ակումբ» ՀԿ-ն, Սպիտակի Հելսինկյան խումբը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի հայկական կոմիտեն եւ Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Ուղիղ ժողովրդավարություն» ՀԿ-ն, «Կանանց Օրակարգ» ՀԿ-ն, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը, Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիան, «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն, ՓԵՆ Հայաստան իրավապաշտպան կառույցը, «Մարդու իրավունքների տուն Երեւան» ՀԿ-ն, Եվրասիա համագործակցության հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը եւ Հայ Կրթական Հիմնարկության կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի նախագահ եւ Եվրահանձնաժողովի նախաձեռնած «Տեմպուս» ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի անդամ Նվարդ Մանասյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հույս եւ տանիք՝ արցախահայերին
հաջորդը
Երեւանը հանձնառու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն