• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ըստ Թրամփի ուկրաինական պատերազմը կարող է դադարել Ղրիմն ու Դոնբասը Ռուսաստանին հանձնելով

aliq 10:14 | 08.04.2024
aliq 10:14 | 08.04.2024
Donald Trump

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցում ասել է, որ կարող է վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին՝ Ղրիմն ու Դոնբասը Ռուսաստանին հանձնելու համար ճնշում գործադրելով Կիեւի վրա։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով համար զրույցին ծանոթ աղբյուրներին։

Թրամփի խոսքով, ինչպես նշել են պարբերականի զրուցակիցները, ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Ուկրաինային անհրաժեշտ է ելք գտնել հակամարտությունից, քանի որ կողմերը ցանկանում են «փրկել իերնց դեմքը»։ ԱՄՆ նախկին նախագահը նաեւ ենթադրել է, որ Ուկրաինայի որոշ շրջաններում բնակչությունը դեմ չէ Ռուսաստանի հետ միավորմանը։

WP-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ծրագրերի մասին հայտնի է դարձել նոյեմբերին Heritage Foundation-ում կայացած հանդիպման ժամանակ։ Սպիտակ տանը Թրամփի նախկին օգնական Մայքլ Անտոնը, ըստ աղբյուրների, նկարագրել է ծրագրի մանրամասները, ըստ որի Ուկրաինան զիջելու է Ղրիմն ու Դոնբասը, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սահմանափակվելու է, ինչը Պուտինին կդրդի թուլացնել իր աճող կախվածությունը Չինաստանից:

Անտոնը մարտ ամսին պարբերականի հետ զրույցի ժամանկ նշել էր, որ Թրամփի հետ չի խոսել 18-ից 24 ամիս եւ չգիտի Ուկրաինայի հետ կապված նախկին նախագահի ծրագրերի  մասին։

Թրամփի տարբերակը, ինչպես գրում է The Washington Post-ը, արմատապես կփոխի ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարած ԱՄՆ քաղաքականությունը, ով կենտրոնացած է Ուկրաինային աջակցելու եւ ռուսական ագրեսիան հետ մղելու վրա։ Բացի այդ, Ուկրաինայի որոշ շրջանների վրա ռուսական վերահսկողություն հաստատելը կընդլայնի Պուտինի ազդեցության գոտին, եւ այս պատճառով Թրամփի որոշ կողմնակիցներ փորձում են տարհամոզել նրան։

Հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքով՝ «իր ժամանակի մոտ 100%-ը ծախսում է Թրամփի հետ Ուկրաինայի մասին զրուցելու վրա»։ Գրեհեմը կարծում է, որ Պուտինը «չի կարող հաղթել»: Նրա կարծիքով, պատերազմի ավարտը կարող է հանգեցնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը անդամակցելուն, սակայն Թրամփը «քիչ է խոսում այդ մասին»։

Թրամփի նախընտրական շտաբը պնդում է, որ նրա ծրագրի վերաբերյալ ցանկացած շահարկում «բխում է անանուն եւ անտեղյակ աղբյուրներից, որոնք գաղափար չունեն, թե ինչ է տեղի ունենում կամ ինչ է լինելու»:

«Նախագահ Թրամփը միակն է, ով խոսում է սպանությունը դադարեցնելու մասին», — ասել է նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լեւիթը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում ավտովթարների եւ զոհերի թիվն աճում է
հաջորդը
Գազայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները դրական տեղաշարժեր են արձանագրել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն