• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Crocus-ի ահաբեկչության մեղադրյալները պատմում են, որ իրենց սպասել են Ուկրաինայում

aliq 11:41 | 08.04.2024
aliq 11:41 | 08.04.2024

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (ՌԴ ԱԴԾ) հրապարակել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության չորս ենթադրյալ հեղինակների հարցաքննության նոր տեսանյութը։

Ահաբեկչության մեջ մեղադրվողները հարցաքննության ժամանակ պատմել են, որ իրենց առաջադրանքներ է տվել ոմն Սայֆուլոն, ինչպես նաեւ խոստովանել են, որ Crocus –ի վրա հարձակումից հետո իբր պատրաստվում էին մեկնել Ուկրաինա։

Տեսագրության մեջ առաջինը ցուցադրվում է Դալերժոն Միրզոեւը։ Պատասխանելով այն հարցին, թե ահաբեկչությունից հետո հարձակվողների խումբը ինչ ծրագրեր է ունեցել, նա ասում է. «Դեպի Կիեւ»։

Երկրորդ մեղադրյալը՝ Սաիդակրամի Ռաչաբալիզոդան, պատմում է. «Սայֆուլոն մեզ ասաց, որ գնանք Ուկրաինա՝ Կիեւ։ Եվ այնտեղ մեկ միլիոն ռուբլի կտան»։

Երրորդ մեղադրյալ՝ Մուհամմադսոբիր Ֆայզովը, տեսագրության մեջ պատմել է, որ իրենց բոլորին միլիոն ռուբլի են խոստացել։ Նրա խոսքով Սայֆուլոն խոստացել էր, որ  հարձակումից հետո իրենց կսպասեն Ուկրաինայի հետ սահմանին,  որտեղ էլ նրանց կոգնեն նախ անցնել սահմանը, ապա նաեւ հասնել Կիեւ։

Հարձակման մեջ մեղադրվող չորրորդ անձը՝ Ֆարիդունի Շամսիդինն էլ, հավելել է. «Նա մեզ ասաց. «Գնացեք դեպի Կիեւ, եւ երբ հասնեք սահմանի, թողեք ձեր մեքենան սահմանից ոչ հեռու եւ զանգահարեք ինձ, ես կօգնեմ ձեզ հետագա հարցերում»։

Հարցաքննության մոնտաժված կադրերը ներկայացնելուց հետո Ռուսաստանի Առաջին ալիքը հայտնել է, թե իբր ռուսական հատուկ ծառայությունները պարզել են, որ դեպի Ուկրաինա ահաբեկիչների ուղեւորվելու համար բացված է եղել երկու «միջանցք»։ Ըստ հեռուստաալիքի պնդման ուկրաինական կողմից «մաքրվել է» Սումիի շրջանի սահմանամերձ Չույկովկա եւ Սոպիչ գյուղերի մերձակա տարածքը։

Առաջին ալիքի ռեպորտաժում ցուցադրվել  նաեւ իբր մեղադրյալների բջջային հեռախոսներում հայտնաբերված լուսանկարներ, որոնցում պատկերված են Ուկրաինայի զինանշանը եւ դրոշը։

Քննչական կոմիտեն պնդում էր, որ Crocus-ի վրա հարձակման մեջ մեղադրվողներից մեկի հեռախոսում նույնիսկ հայտնաբերվել է ուկրաինացի զինվորականի լուսանկար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արա Աբրահամյանն ուրախ է
հաջորդը
Զապորոժիեի ատոմակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն