• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զապորոժիեի ատոմակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

aliq 12:38 | 08.04.2024
aliq 12:38 | 08.04.2024
Zaporizhzhia Nuclear Power Station

Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող ատոմակայանի վրա անօդաչու սարքերի հարձակումների արդյունքում վնասվել է կայանի վեց ռեակտորներից մեկը, սակայն միջուկային անվտանգության հետ կապված լուրջ սպառնալիքներ չկան: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հաղորդագրության մեջ։

ԱԷՄԳ -ի հաղորդագրությունը մասնավորապես վերաբերում է ատոմակայանի վեցերորդ էներգաբլոկին, որտեղ նաեւ նշվում է տուժած մեկ աշխատակցի մասին։ Չնայած փորձագետների կարծիքով ատոմակայանին անմիջական վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ հաղորդագրության մեջ հարձակումը ներկայացնում են որպես «լուրջ միջադեպ, որը կարող է խաթարել ռեակտորի պաշտպանական համակարգի ամբողջականությունը»:

IAEA experts confirmed physical impact of drone attacks at ZNPP today, incl. at 1 of its 6 reactors.
One casualty reported. Damage at unit 6 has not compromised nuclear safety, but this is a serious incident w/ potential to undermine integrity of the reactor’s containment system. pic.twitter.com/FvMsb4I4vs

— IAEA — International Atomic Energy Agency ⚛️ (@iaeaorg) April 7, 2024

Ռաֆայել Գրոսսին՝ ԱԷՄԳ գլխավոր տնօրենը, X-ի իր էջում գրել է, որ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում գտնվող գործակալության առաքելությունը արձանագրել է առնվազն «երեք ուղիղ հարված ռեակտորի պաշտպանական համակարգին»: Սակայն, Գրոսսին չի ընդգծել թե հակամարության կողմերից ով կարող է հասցրած լինել հարվածը։

Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը այսօր՝ ապրիլի  8-ին հայտարարել է, որ Ուկրաինան ներգրավված չէ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումների մեջ, որոնք վերջին շրջանում հաճախակի են դարձել։

«Ուկրաինան ներգրավված չէ Ռուսաստանի ապօրինի օկուպացրած Զապորոժիեի ատոմակայանի տարածքում որեւէ ռազմական սադրանքների մեջ։ Ագրեսոր պետությունը կրկին վտանգի տակ է դնում միջուկային օբյեկտը, ողջ Եվրոպայի խաղաղ բնակչությանը եւ շրջակա միջավայրը։ Ռուսական հարվածները, մասնավորապես՝ ուկրաինական ատոմակայանի տարածքում, ինչպես նաեւ այնտեղ զորքերի եւ ռազմական տեխնիկայի տեղակայումը, Զապորոժիեի ԱԷԿ-ի օբյեկտների ականապատումը վաղուց է ինչ օկուպանտների հայտնի եւ մշտական ​​հանցավոր պրակտիկան է դարձել»,- «Украинская правда»-ին տված մեկնաբանությունում ասել է Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Crocus-ի ահաբեկչության մեղադրյալները պատմում են, որ իրենց սպասել են Ուկրաինայում
հաջորդը
Ասացին ու չարեցին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն