• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրոպայում լայնամասշտաբ հակամարտությունը «այլեւս ֆանտազիա չէ»․ Բորել

aliq 17:26 | 09.04.2024
aliq 17:26 | 09.04.2024
Joseph Borel

Եվրոպայում լայնամասշտաբ հակամարտությունը «այլեւս ֆանտազիա չէ», եւ եվրոպացիները պետք է նոր ուղիներ գտնեն՝ ֆինանսապես պատրաստվելու մայրցամաքում հավանական  մեծ պատերազմին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում տնտեսական ֆորումի ժամանակ հնչեցրած ելույթում։

Բորելի խոսքերով Ռուսաստանը «սպառնում է Եվրոպային» Ուկրաինայում իր ագրեսիվ պատերազմով եւ ԵՄ անդամ երկրների վրա հիբրիդային հարձակումներով։ «Դա [պատերազմը] չի սկսվելու վաղը, բայց մենք չենք կարող հերքել իրականությունը», — ասել է դիվանագետը:

2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո, եվրոպական երկրները չեղարկել են տասնամյակներ շարունակ պահպանվող պաշտպանական ծախսերի կրճատման քաղաքականությունը եւ ակտիվացրել են իրենց պաշտպանական արդյունաբերական արտադրության կարողությունները բարձրացնելու ծրագրերը:

ԵՄ գլխավոր դիվանագետը նաեւ անդրադարձավ եվրոպացիների աճող վախին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձի կապակցությամբ, ով սպառնացել է չպաշտպանել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար ֆինանսական ներդրումներ չեն կատարում պաշտպանության ոլոչտում:

«ԱՄՆ անվտանգային հովանոցը, որին մենք ապավինել ենք Սառը պատերազմից ի վեր, կարող է միշտ բաց չլինել: Միգուցե, կախված նրանից, թե ով է կառավարում Վաշինգտոնում, մենք չկարողանանք ապավինել Ամերիկային՝ մեզ պաշտպանելու համար: Դաշինքի շրջանակներում առանձին անդամների առաջնահերթությունները կարող են փոխվել»,-ասել է Բորելը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ
հաջորդը
Քիմ Քարդաշյանը Երեւան է գալիս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն