• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սահմանային միջադեպ մոլորված հոտի պատճառով․ վիրավորվել մեկ ադրբեջանցի զինվորական

aliq 18:27 | 10.04.2024
aliq 18:27 | 10.04.2024
Armenia Azerbaijan border
լուս․ www.ombuds.am կայքից

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապրիլի 10-ին տարածած հայտարարության մեջ հայտնել է, որ հայկական կողմի արձակած կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորվել։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայաությունը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության Ադրբեջանի պետական ​​սահմանապահ զորքերը ժամը 15։20-ին փորձել են կանգնեցնել Ներքին Խնզորեսկ գյուղից խոշոր եղջրավոր անասունների տեղափոխումը, որը իրկանացնելիս շուրջ 300 մետր խորությամբ հատվել է Ադրբեջանի տարածքը։ Իբր խախտումը կանեցնել փորձող ադրբեջանցի զինվորակնների ուղղությամբ էլ հայկական դիրքերից արձակվել է կրակ։ Վիրավորում ստացած զինվորականը ավագ լեյտենանտ Ռովշան Մամեդովն է։

Այս տեղեկությունը ավելի ուշ հաստատվեց Հայաստանի ԱԱԾ կողմից։

Պարզաբանման մեջ նշվում է, որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

«Միջադեպի հետեւանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը եւ արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաեւ հարցը, թե ինչու եւ ինչպես են հովիվը եւ հոտը հատել սահմանը: Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն»,-ասված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը։ Հայաստանի տարածքում է գտնվում նաեւ հովիվը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ 40 ողջ մնացած պատանդ չունի փոխանակելու համար
հաջորդը
Վասն իշխանության

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Մայք Ուոլցը հեռացել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն