• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները «դեմիլիտարիզացիա» է․ Պուտին

aliq 10:41 | 12.04.2024
aliq 10:41 | 12.04.2024
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները «դեմիլիտարիզացիայի» գործընթացի մաս են կազմում, քանի որ դրանք ազդում են երկրի ռազմարդյունաբերական համալիրի վրա։ Այս մասին ապրիլի 11-ին նա հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է TACC-ը։

«Եթե ​​ամեն ինչ վերադառնում է այն հարցերի լուծմանը, որոնց մասին մենք ի սկզբանե խոսում էինք, ապա էներգետիկ ոլորտում դրանք նույնպես կապված են մեր առջեւ դրված խնդիրներից մեկի լուծման հետ՝ դա դեմիլիտարիզացիան է։ Առաջին հերթին մենք ելնում ենք նրանից, որ այսպիսով մենք ազդում ենք պաշտպանական արդյունաբերության՝ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի վրա, եւ ուղղակիորեն»,-ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը «ստիպված էր» պատասխանել Ուկրաինայի կողմից իր էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներին, թեեւ ձմռանը դա չարեց՝ ելնելով «մարդասիրական նկատառումներից»։

«Ցավոք, վերջերս դիտարկեցինք մեր էներգետիկ օբյեկտների վրա իրականացված մի շարք հարձակումներ եւ ստիպված եղանք պատասխանել դրանց: Ելնելով հումանիտար նկատառումներից ձմռանը հարձակումներ չենք իրականացրել, նկատի ունեմ, որ չենք ցանկացել առանց էլեկտրամատակարարման թողնել սոցիալական հաստատությունները, հիվանդանոցները եւ այլն։ Բայց մեր էներգետիկ օբյեկտներին հարվածելուց հետո մենք ստիպված եղանք պատասխանել»,- մեջբերում է Պուտինի խոսքերը «Интерфакс»-ը։

Ռուսական զորքերը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մեծացրել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումների ինտենսիվությունը։ Մասնավորապես, գրեթե ամեն օր ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ են արձակում Խարկովի մարզի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կապանի օդանավակայանը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է․ Ֆրանսիայի դեսպան
հաջորդը
Երբ դաշնակիցին փող է պետք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն