• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տաջիկստանի նախագահը մայիսին կայցելի Ադրբեջան

aliq 18:33 | 12.04.2024
aliq 18:33 | 12.04.2024

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ծրագրում է այս տարվա մայիսի երրորդ տասնօրյակում պետական ​​այց կատարել Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի արտգործնախարարությունը՝ նախարար Սիրոջիդին Մուխրիդինի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։

Նախարարների հանդիպումը կայացել է Մինսկում Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում։

«Նախարարները մտքեր են փոխանակել նաեւ Ադրբեջանում Տաջիկստանի մշակույթի օրերի, մայիսի երկրորդ տասնօրյակում Տաջիկստանի կինոյի օրերի եւ տաջիկ-ադրբեջանական գործարար համաժողովի անցկացման շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անցած տարվա ապրիլին պետական ​​այց էր կատարել Դուշանբե։ Տաջիկստանի նախագահի հետ նրա բանակցությունների արդյունքը 14 համագործակցության փաստաթղթերի ստորագրումն էր։ Ալիեւը կրկին Դուշանբե էր եկել սեպտեմբերին՝ որպես Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպման պատվավոր հյուր։

Ռահմոնն ավելի վաղ պաշտոնական այցով Բաքու էր այցելել 2018 թվականի օգոստոսին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոբախիձեն եւ Շոլցը քննարկել են Վրաստանի եվրոպական ապագան
հաջորդը
Հայդատականությունը հոգում՝ իրական Հայաստանից է խոսում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն