• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀարեւաններՔաղաքականություն

Արդյո՞ք կհարձակվեն Իրանի վրա

aliq 19:00 | 15.04.2024
aliq 19:00 | 15.04.2024
մեջբերում Արմեն Մկրտչյանից

Հայկական ժամանակով ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանն անօդաչու թռչող սարքերով ու բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցրեց Իսրայելին։ Հարվածներն եղան նաեւ Հեզբոլլահի կողմից, այդ թվում ՝ նրա իրաքյան մասնաճյուղից։

Հորդանանում Իսրայելը ԱՄՆ-ի ու մյուս դաշնակիցների միջոցով սկսեց իր հակաօդային պաշտպանության գործողությունները։ Այս պահին հարձակումը դադարեցված է, սակայն Իսրայելը խոստանում է պատասխան հարված հասցնել։

Բայց կան մի շարք նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել իրանական հարձակումը վերլուծելիս.

1) Իսրայելական պատերազմական մեթոդները հակասական էին ընկալվել նրա դաշնակիցների կողմից,

2) Դաշնակիցներն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ զսպում էին Իսրայելի հարձակումը Ռաֆահ, ինչն առաջ կբերեր ցեղասպանության նոր ալիք եւ միգրացիոն ճգնաժամ,

3) Բայդենի վարչակազմը՝ Թրամփինի համեմատ, իսրայելամետ չէ եւ ավելի շատ է հաշվի նստում արաբական աշխարհի հետ։

Կարծես ԱՄՆ-ն կարողացավ խափանել Ռաֆահի վրա հարձակումը, այն առնվազն այս պահին այլեւս օրակարգային հարց չէ։

Իրավիճակի սրման առանցքային իրադարձությունը եղավ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակումը։

Մինչ այդ ՄԱԿ-ի ԱԽ-ում երկար ժամանակ հնարավոր չէր լինում ընդունել Գազայի հատվածում զինադադարի բանաձեւը՝ ԱՄՆ-ի վետոյի պատճառով։ Սակայն վերջիվերջո Նահանգները համաձայնության եկան բանաձեւի շուրջ եւ այն ընդունվեց։

Դա եւս մեկ վկայություն է, որ Իսրայելի ռազմական գործողությունների մեթոդիկան ԱՄՆ-ի համար անընդունելի է դարձել, եւ Դամասկոսի դեպքն էլ նրանց միջնորդությամբ չի եղել։

Դրանից հետո Իրանը սկսեց տեղեկատվական արշավ եւ պնդեց, թե պատասխան հարված է լինելու, միջազգային հանրությունն էլ ջանքեր գործադրեց, որպեսզի Իրանը չհարձակվի։

Սակայն, ինչպես հոկտեմբերի 7-ին, Իսրայելը հիմա էլ նախահարձակ չեղավ ու ենթարկվեց հարձակման։
Նեթանյահուն ակնկալում է, որ այսպես պատերազմի մեջ կներքաշի ԱՄՆ-ին ու իր այլ դաշնակիցներին, սակայն կարծես նրա ակնկալիքները չեն արդարանում։

Բայդենը Նեթանյահուի քաղաքականությունը հրապարակայնորեն նույնիսկ սխալ համարեց, չնայած որ ընտրարշավի ընթացքում այդպես կորցնում է հրեական համայնքի ձայները։

Ժամանակին Զբիգնեւ Բժեզինսկին իր հարցազրույցներից մեկում պնդում էր, թե ԱՄՆ-ին ձեռնտու չէ Իսրայելին Իրանի վրա հարձակվելու հարցում օգնելը։

Ըստ նրա՝ նավթի գներն այդպիսով աննախադեպ վերելք կապրեն (դրա միտումների մասին արդեն արձանագրել է Bloomberg պարբերականը), իսկ ինչն ավելի վատ է, Իսրայելը երկար չի դիմանա այդ ամենին։ Դա էլ կհանգեցնի ԱՄՆ-ին տարածաշրջանից հեռացնելուն։

Իսրայելի ներուժի վրա իր կասկած ունեցել է նաեւ Հենրի Քիսսինջերը, որը 2012-ին Ֆարիդ Զախարիային տված հարցազրույցում պնդել է, թե 10 տարուց քարտեզի վրա այլեւս Իսրայել չի լինելու, եթե պատերազմ սկսվի։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում պատերազմել Իրանի հետ։ CNN-ի անանուն աղբյուրների համաձայն՝ Բայդենը նույնպես հայտնել է, թե Իրանի դեմ հարձակողական գործողության ԱՄՆ-ն չի մասնակցի։ Իսկ ըստ The New York Times-ի Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում համոզել է վերջինիս զերծ մնալ պատասխան գործողություններից։

Եթե այնուամենայնիվ ԱՄՆ-ն շարունակի իր մատակարարումները Իսրայելին՝ ի վնաս Ուկրաինայի, եւ որոշ գործողությունների դիմի, ապա կասկածելի է, որ կհարձակվի Իրանի վրա կամ կխթանի Իսրայելի այդ
ձգտումը։

ԱՄՆ-ն ինչքան հնարավոր է այս պահին զգույշ է, իր համար ռիսկային եւ անհեռանկար էր նույնիսկ Եմենին ջախջախիչ հարված հասցնելը, քանի որ դա ունենալու էր հետեւանքներ։

Բայդենի վարչակազմն Իրանի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ է չեղարկել եւ հրաժարվել է Թրամփի մաքսիմալ ճնշման քաղաքականությունից։

Զսպող հանգամանք կարող է համարվել ոչ միայն այն, որ ԱՄՆ-ն կարող է զրկվել Մերձավոր Արեւելքից եւ արաբական աշխարհից, այլ նաեւ Իրանի շուրջ հնարավոր կոալիցիայի ձեւավորումն ու էսկալացիայի կարմիր գծերի
հատումը։ Նույնիսկ Թրամփը չհանդգնեց այդ հարվածը հասցնել 2020-ին։

Հայաստանն այս իրավիճակում պետք է շատ զգույշ լինի։ Մինչեւ Իրանի հարվածը Նիկոլ Փաշինյանը հրատապ ԱԽ նիստ հրավիրեց, ինչը խոսում է Ադրբեջանի միջոցով առանց ԱՄՆ միջնորդության տարածաշրջանային էսկալացիայի վտանգի մասին։

Սակայն պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանին կարող է ձեռնտու չլինել Իրանի հետ կարմիր գծերն հատելը՝ չնայած իսրայելական ազդեցությանը։ Ռուսաստանը, Թուրքիան (արդեն հայտարարել է, որ իր տարածքը չի տրամադրելու Իրանի վրա հարձակման համար) եւ Իրանն ունեն նրան զսպելու լծակներ։

Արմեն Մկրտչյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեղավորը ղարաբաղցի գեներալներն էին
հաջորդը
Զապորոժիեի ատոմակայանը կրկին վթարի վտանգի տակ է․ ԱԷՄԳ տնօրեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն