• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինային եւ Իսրայելին օգնության տրամադրման հարցը

aliq 15:59 | 15.04.2024
aliq 15:59 | 15.04.2024
Joe Biden

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Կոնգրեսի առաջնորդները կիրակի ուշ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինային եւ Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության տրամադրման հրատապությունը։

Սպիտակ տան տարածած հաղորդագրության տեքստի համաձայն նախագահն ասել է, որ հրատապ անհրաժեշտություն կա, որպեսզի Ներկայացուցիչների պալատը ընդունի Իսրայելին, Ուկրաինային եւ Թայվանին օգնության տրամադրման մասին օրինագիծը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Սենատի կողմից:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական ​​Մայք Ջոնսոնը այդ փաստաթուղթը քվեարկության չէր բերել, քանի որ Կոնգրեսի հանրապետականներից շատերը այն ընդունելի չէին համարել։ Որպես փոխահատուցում, հանրապետականները պահանջում են, որպեսզի խստացումներ մտցվի միգրացիոն օրենքների մեջ, իսկ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը ձեւակերպվի որպես փոխհատուցվող վարկ։

Իսրայելի դեմ ապրիլի 14-ին Իրանի ԱԹՍ-ների եւ Հրթիռների հարձակումից հետո, որը գլխավորապես հետ մղվեց նաեւ ԱՄՆ ՀՕՊ համակարգերի կողմից, թե՛ իսրայելական, եր թե՛ ամերիկյան կողմերը հայտարարում են հրեական պետությանը հրատապ ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության է առաջացել։ Սրա ամենաարագ ճանապարհը Սենատի կողմից արդեն հաստատված օրինագծի ընդունումն է, որը Իսրայելին օգնելու համար նախատեսում է մոտ 14 միլիարդ դոլարի հատկացնում, իսկ Ուկրաինային համար՝ ավելի քան 60 միլիարդ դոլար։

Բայդենի հետ զրույցի ժամանակ կոնգրեսականները ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ջոնսոնին կոչ են արել օրինագիծը քվեարկության ներկայացնել արդեն այս շաբաթ:

Ներկայացուցիչների պալատի նախագահը ավելի վաղ ասել էր, որ պալատը այս շաբաթ կքննարկի թե՛ Իսրայելին, թե՛ Ուկրաինային տրամադրվող օգնությունը, սակայն ակնարկել էր, որ օրինագծի որոշակի փոփոխված տարբերակ կներկայացվի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մակրոնը հույս ունի, որ Օլիմպիական խաղերի ժամանակ Ուկրաինայում եւ Գազայում հրադադար կհաստատվի
հաջորդը
Բա էսօր ի՞նչ կասեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն