• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շվեյցարիայից Այգաբաց՝ տարեցների կողքին

Աննման Մինասյան 15:52 | 16.04.2024
Աննման Մինասյան 15:52 | 16.04.2024
«Աջակցություն Հայաստանի տարեցներին»

Այգաբացում ապրող միայնակ տարեցներն այլեւս միայնակ չեն: Արդեն երկրորդ տարին է, Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրում գործում է «Աջակցություն Հայաստանի տարեցներին» շվեյցարական ասոցիացիայի «Այգաբացի տարեցների խնամք» ծրագիրը:

Նախադեպը մի քանի տարի առաջ Մարալիկ քաղաքում է եղել: Երբ ծրագիրը բնականոն հունի մեջ է ընկել, կազմակերպիչներն այն փոխանցել են Հայկական Կարմիր խաչի ընկերության «Համայնքային ինտեգրացված տնային խնամք եւ առողջ երկարակեցություն» ծրագրին եւ տեղափոխվել Այգաբաց:

Ռիկարդո Բոսկետի«Աջակցություն Հայաստանի տարեցներին» շվեյցարական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Ռիկարդո Բոսկետին իր հայրենիքում երկար տարիներ տարեցների կենտրոն է ղեկավարել: Պատմում է՝ երբ թոշակի տարիքն է եկել, որոշել է իր հարուստ փորձը Հայստան բերել, տարեցների խնամքի նոր մշակույթ ձեւավորել: Ասոցացիա է հիմնել, որին անդամակցել են միջին խավի շուրջ 150 շվեյցարացիներ: Նրանք ամեն ամիս որոշակի գումար են ներդնում, որն ուղղվում է Հայաստանում տարեցների խնամքին: Հանգանակվող գումարի չափը թեեւ հստակ չէ, բայց միջինացվել է. այժմ ծրագրի տարեկան բյուջեն շուրջ 20 հազար եւրո է: Միջոցներն ուղղվում են խնամատարների եւ բուժքույրերի աշխատավարձերին, նրանց վերապատրաստումներին, տարեցների համար ձեռք են բերվում հիգիենայի միջոցներ, լվացքի մեքենաներ, սայլակներ, լսողական սարքեր եւ այլ պարագաներ:

Թե ինչո՞ւ հեռավոր Այագաբացն ընտրեցին, ասոցացիայի նախագահն ասում է՝ գյուղի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանն է հետաքրքրվածություն դրսեւորել, իրենց հրավիրել:

«Միայնակ տարեցներին աջակցելու այլընտրանքային տարբերակ էի փնտրում: Իմացա ծրագրի մասին, հասկացա, որ այն է, ինչ մեր տարեցներին է պետք»,- ասում է Սասուն Վանեցյանը:

Սասուն ՎանեցյանԹեեւ սկզբում տարեցներն այնքան էլ ոգեւորված չէին ընդունել տնային խնամք ծրագրի մասնակիցներին, բայց այսօր արդեն իրենք են զանգում ու անհանգստանում, թե ինչու սահմանված ժամից էլ շուտ խնամատարները չեն գալիս: «Մեզանում ընդունված է, որ աջակցությունը պետք է միայն մի քանի կիլոգրամ պարենի տեսքով լինի, բայց այսօր մենք հասանք նրան, որ տարեցներն իրենք են նախընտրում աջակցության այս ձեւը»,-ուրախությամբ փաստում է Վանեցյանը:

Աշխատանքային թիմն Այգաբացում նախ հաշվառել է հնարավոր շահառուների ցանկը, այնուհետեւ Այգաբացի եւ հարակից գյուղի՝ Արեւիկի երիտասարդների համար իրականացրել վերապատրաստման երեք տիպի մասնագիտացված դասընթացներ՝ բժշկական, բազային խնամքի եւ տարեցների հետ աշխատանքի վարքականոնի: Դասընթացի ավարտին ապագա խնամատարները գիտելիքի ստուգման քննություն են հանձնել, լավագույններն ասոցիացիայում աշխատանքի են անցել:

Ծրագրի մասնագետ Դոմինիկ Բոսկետին մանկապարտեզի դաստիարակ է աշխատել Շվեյցարիայում, այնուհետեւ վերապատրաստվել եւ սկսել է զբաղվել տարեցների խնամքով:

Դոմինիկ ԲոսկետիԱսում է՝ բոլոր տարեցներն էլ նույն խնդիրներն ու կարիքներն ունեն՝ անկախ ազգությունից. միայնություն եւ սահմանափակ շարժունակություն: Գալով շվեյցարացի եւ հայաստանցի տարեցների տարբերությանը, մասնագետը փաստում է, որ հայկական միջավայրում տարեցների խնամք իրականացնելու հարցում դժվարություններ եղել են. «Չմոռանանք, որ Շվեյցարիայում այսպիսի ծրագրերը տասնամյակներով գործում են, տարեցներն էլ սովոր են դրան: Այստեղ երեւույթը նոր էր, ծրերն ու նրանց հարազարտները մի պահ դիմադրում էին, թե մենք մեր տարեցին կխնամենք»:

Այգաբացում «Աջակցություն Հայաստանի տարեցներին» ծրագրի համակարգող Հասմիկ Կարապետյանը հիշում է, որ սկզբում ընդամենը ութ շահառու ունեին, այժմ նրանց թիվը կրկնապատկվել է:

Հասմիկ Կարապետյան«Մարդիկ տեսան, որ տարեցին մասնագիտորեն խնամելու մեջ խղճահարություն կամ բացասական այլ երեւույթներ չկան: Եթե մարդը մենակ է, պարսավելի բան չկա. կա՛ խնդիր, կա՛ նաեւ լուծում»,- ասում է Հասմիկն ու հավելում, որ ծրագրի արդյունքներից ոգեւորված՝ նոր բարերարներ են ներգրավվել, միջոցներ տրամադրել, որ կարիքի դեպքում տարեցներին նաեւ սնունդ մատակարարեն:

Մարինե Խաչատրյանը ծրագրի խնամատարն է: Ասում է՝ սկզբում որոշակի դժվարությունների է բախվել, բայց վերապատրաստման արդյունքում ստացած գիտելիքների շնորհիվ տարեցների հետ արագ մի հայտարարի է եկել. «Այժմ անհամբեր սպասում են, եթե մի փոքր ուշանանք՝ զանգում, կանչում են»:

Մարինե ԽաչատրյանՄարինեն բացի տարեցների հետ ջերմ զրույց ունենալուց, արագ մաքրում, հարդարում է տատիկ-պապիկների տները, ճաշ եփում, լվացք անում, որ մինչեւ հաջորդ այցը ոչնչի կարիք չունենան:

Ասյա Խաչատրյանն էլ ծրագրի բուժքույրն է: «Բժշկի նշանակած դեղերն եմ տալիս, սրսկումներ անում, ճնշում, շաքար չափում»: Ասյան ասում է՝ թեեւ իրենց այցերը հստակ ժամանակացույցով են, բայց երբ տարեցը զանգում, կանչում է, ոչ ժամին է նայում, ոչ էլ գրաֆիկին:

Սոնյա Շահբազյան«Ալիք Մեդիան» Սոնյա Շահբազյանի տանն է, ով երկրորդ տարին է, ինչ ծրագրի շահառուն եւ խնամատարների հարազատն է դարձել: Ասում է՝ դեռ չզանգած՝ աղջիկները կողքին կանգնած են: Ծրագիրը փրկություն է համարում իր եւ իր պես մենակ ապրող տարեցների համար, Մարինեի եփած բորշչն էլ՝ աշխարհի ամենահամեղ ճաշը:

Ռաֆիկ պապ, Լամարա տատԱղջիկների հաջորդ կանգառը Սուլթանյանների տունն է: Ռաֆիկ պապն ու Լամարա տատը առավոտից սպասում են, գիտեն, որ նրանց գալու օրն է: «Ես իմ տունուդուռը լիարժեք վստահում եմ նրանց, շատ մաքուր ու կոկիկ են աշխատում: Տեսեք՝ տունս մաքրությունից փայլում է»,- ասում է Լամարա տատը:

Ծրագիրն արդեն ընդլայնում է շրջանակը՝ դուրս գալով Այգաբացից: Շատ շուտով որակավորում ստացած խնամատարներն իրենց գործունեությունը կծավալեն Ախուրյան խոշորացված համայնքի այլ բնակավայրերում: Այդ նպատակով ծրագրի ղեկավարությունը դիմել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին, առաջարկել, որ համայնքը եւս ներգրավվի իրենց աշխատանքներում:

Զավեն ՄանուկյանԶավեն Մանուկյանը տեղեկացրեց, որ բացի տարբեր հարցերում աջակցելուց, նաեւ լրացուցիչ խնամատարի հաստիք են բացել, աշխատավարձը համայնքն է տալու: «Շատ կարեւորում ենք այս ծրագրի մուտքը մեր համայնք: Բազմաթիվ ընտանիքներ կան, որ տարեցին խնամելու պատճառով երիտասարդը չի կարողանում աշխատել, դրսեւորվել: Այս ծրագիրը պետք է ո՛չ միայն մեզ, այլե՛ւ բոլոր համայնքներին»:

Ռիկարդո Բոսկետին վստահեցնում է, որ բաց են համագործակցության համար եւ պատրաստ են ծրագիրը տանել այն համայնքներ, որտեղ իրենց կարիքը լինի:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի համար առաջնային խնդիր է ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը․ Ալիեւ
հաջորդը
Վաշինգտոնը բացատրում է, թե ինչո՞ւ ԱՄՆ չի պաշտպանում Ուկրաինային, ինչպես արեց Իսրայելի պարագայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն