• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցությունը դիտարկող բանաձեւի վրա

aliq 11:47 | 19.04.2024
aliq 11:47 | 19.04.2024
UN

ՄԱԿ  Անվտանգության խորհրդում ապրիլի 18-ին ԱՄՆ-ն օգտագործել է իր վետոյի իրավունքը եւ արգելափակել Ալժիրի ներկայացրած բանաձեւը, որը վերաբերվում էր Պաղեստինին ՄԱԿ լիիրավ անդամ ճանաչելուն:

Անվտանգության խորհրդի 12 անդամներ կողմ են քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու փաստաթղթին, այդ թվում՝ Ռուսաստանը եւ Չինաստանը։ Շվեցարիան եւ Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնացել, իսկ ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել բանաձեւի նախագծին։

2024 թվականի ապրիլի 4-ին Մալթան բավարարեց Պաղեստինի խնդրանքը՝ վերաբացել ՄԱԿ-ին միանալու երկրի ավելի վաղ՝ 2011 թվականին ներկայացրած հայտի քննարկումը։ Պաղեստինի իշխանությունները իրենց հայտին կցել էին նաեր նամակներ, որոնցում ՄԱԿ-ին Պաղեստինի միացմանը աջակցում են մի խումբ արաբական պետություններ, Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ Չմիավորման շարժումը։ Պաղեստինը ներկայումս ՄԱԿ-ում մշտական ​​դիտորդի կարգավիճակ ունի։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը արդեն իր երախտագիտությունն է հայնտել բանաձեւի նախագծի վրա վետո դնելու համար:

«Պաղեստին պետության ճանաչումը Հոլոքոստից հետո հրեաների ամենամեծ կոտորածից վեց ամիս անց, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների սեռական եւ այլ բնույթի չարագործություններից հետո, պարգեւատրում կլիներ ահաբեկչության համար։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս խայտառակ առաջարկի վրա վետո դնելու համար» ,-X-ի էջում գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։

The proposal to recognize a Palestinian state, more than 6 months after the largest massacre of Jews since the Holocaust and after the sexual crimes and other atrocities committed by Hamas terrorists was a reward for terrorism.

I commend the United States for vetoing this…

— ישראל כ”ץ Israel Katz (@Israel_katz) April 18, 2024

Հաջորդիվ նա հավելել է, որ Իսրայելը շարունակելու է պայքարել մինչեւ ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացմանը եւ Գազայում պատանդ պահվող 133 իսրայելացիների ազատ արձակումանը հասնելը։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանն էլ իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Պաղեստինը չի կարելի համարել խաղաղասեր պետություն, եւ պնդել է, որ հենց Պաղեստինն է «վճարում է ահաբեկիչներին»։

ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը։

«Իսրայելը շարունակում է պահպանել օկուպացիան, սպանել, շրջափակել, վտարել մարդկանց, կառուցել բնակավայրեր։ Այս ամենը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ ՄԱԿ-ի բանաձեւերին։ Եվ այս ամենն ունի միայն մեկ նպատակ՝ ոչնչացնել ինքնիշխան Պաղեստին պետության, կենսունակ Պաղեստին պետության ցանկացած հույս։ Իսրայելը կարծում է, որ պաղեստինյան պետությունն իր գլխավոր ռազմավարական սպառնալիքն է եւ կանի ամեն ինչ՝ կանխելու Պաղեստին պետության ինքնիշխանությունը եւ ապահովելու, որ պաղեստինյան բնակչությունը քշվի իր հայրենիքից կամ մշտապես մնա օկուպացիայի տակ»,-ասել է դիվանագետը։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱԷՄԳ-ը Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասներ չի արձանագրել
հաջորդը
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլեւս գոյություն չունի․ Caucasus Heritage Watch

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն