• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

aliq 16:48 | 19.04.2024
aliq 16:48 | 19.04.2024
Ռուբեն Վարդանյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալվել էր ադրբեջանական ուժայինների կողմից, հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում։ Այս մասին հայտարարում է նրա ընտանիքը։

«Ապօրինի ձերբակալված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնում է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել իրեն եւ Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ բանտարկյալներին»,-ասվում է հայտարարության մեջ։

Վարդանյանի հարազատների խոսքով՝ նա հացադուլ է հայտարարել դեռ ապրիլի 5-ին, որից հետո դադարեցրել են նրա հեռախոսազանգերը ընտանիքի անդամների հետ։

«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ եւ վիճակով: Ավելի քան 200 օր մենք  չենք  տեսել  նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ  որդին։ Ընտանիքը սա միջազգային իրավունքի բոլոր նորմերի բացահայտ խախտում է որակում նաեւ նշելով, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչեւ մայիս:

Վարդանյանի ընտանիքը պահանջում է, որ անհապաղ ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, ընդգծելով, որ նրան նկատմամաբ դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչեւ մայիս՝ բանտարկյալների կալանքի ժամկետների ավարտ։ Բացի այս Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Վարդանյանի եւ մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար, ինչպես նաեւ վերականգնել Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։

Վարդանյաններն ընդգծում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը, իսկ ՄԱԿ կլիմայի փոփոխության գագաթնաժողովը՝ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
G7-ը Բաքվին կոչ է անում կատարել մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները
հաջորդը
Մոսկվայում կկայանա Պուտինի ու Ալիեւի հանդիպումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն