• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Այժմ ուկրաինական բանակը իրավիճակը կայունացնելու հնարավորություն ունի․ Զելենսկի

aliq 10:36 | 22.04.2024
aliq 10:36 | 22.04.2024
Վլադիմիր Զելենսկի, Ուկրաինայի նախագահ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ազգային անվտանգության օրինագիծը հաստատելուց հետո, որը նախատեսում է Ուկրաինային ռազմական օգնության հատկացում, Ուկրաինայի Զինված ուժերը հնարավորություն ունեն «կայունացնել իրավիճակը եւ տիրել նախաձեռնությանը»։ Այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Հիմա մենք իրավիճակը կայունացնելու եւ նախաձեռնությունը գրավելու հնարավորություն ունենք, այս պատճառով իսկապես պետք է ունենանք ռազմական համակարգեր»,-ասել է Ուկրաինայի նախագահը՝ պատասխանելով լրագորղի այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ ռազմական օգնությունը կօգնի հաղթանակի հասնել պատերազմում, թե՞ պարզապես կշարունակի երկարաձգել այն։

Զելենսկու խոսքով՝ ճակատում տիրող իրավիճակը կախված կլինի նրանից, թե երբ Ուկրաինան օգնությունը կստանա։ Նա հավելել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում «գործընթացը կանգ էր առել», եւ այդ ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը մարդկային եւ տեխնիկայի կորուստներ են կրել։ Նրա խոսքով, եւս վեց ամիս օգնության հետաձգումը կարող է հանգեցնել միեւնույն հետեւանքներին։

«Կարծում եմ, որ այս աջակցությունն իսկապես կամրապնդի զինված ուժերին, եւ մենք հնարավորություն կունենանք հաղթելու, եթե Ուկրաինան իսկապես ստանա այն սպառազինությունն ու համակարգերը, որը մեզ այդքան անհրաժեշտ է»,-ասել է Զելենսկին։

Ապրիլի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ազգային անվտանգության օրինագծին, որը նախորդ տարվա աշնանից չէր կարող անցնել Կոնգրեսում։ Այն ենթադրում է մոտ 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային, ինչպես նաեւ օգնություն Իսրայելին եւ Թայվանին։

Սենատի մեծամասնության դեմոկրատական ​​առաջնորդ Չակ Շումերն էլ ասել է, որ Սենատում օրինագիծի շուրջ քննարկումը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ ապրիլի 23-ին՝ առաջին քվեարկության ժամանակ։

The Washington Post-ը հղում է կատարելով սեփական աղբյուրներին գրում է, որ օրինագիծը ԱՄՆ Սենատի հաստատելուց եւ Ջո Բայդենի ստորագրելուց հետո, մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ կպահանջվի, որպեսզի Ուկրաինայի համար նախատեսված որոշ զինատեսակներ հասնեն մարտի դաշտ։ Պարբերականի աղբյուրի խոսքերով Պենտագոնը Ուկրաինա ուղարկելու համար արդեն մասշտաբային «պատրաստի օգնություն ունի»։

The New York Times-ն էլ նշում է, որ որոշ զենքեր, ինչպիսիք են հրետանային արկերը, կարող են համեմատաբար ավելի արագ մատակարարվել, բայց ուկրաինացի հրամանատարներն ու ռազմական վերլուծաբանները պնդում են, որ շաբաթներ են պետք մինչեւ ԱՄՆ օգնությունը սկսի անմիջական ազդեցություն ունենալ մարտերի ընթացքի վրա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան 65-ամյակի առթիվ
հաջորդը
Նորվեգիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն