• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Խաղային ոլորտի նոր փոփոխությունները

aliq 15:30 | 23.04.2024
aliq 15:30 | 23.04.2024
խաղատուն
նկարը ստեղծվել է արհեստական բանականության (Ideogram) միջոցով

Ըստ վիճակագրական տվյալների կոմիտեի նախորդ տարի խաղատների մաքուր շահույթը կազմել է 14,214.100.000 դրամ, իսկ ինտերնետ շահումով խաղերի դեպքում այդ թիվը հասել է 231,297.700.000 դրամի։

Հայաստանում գրեթե բոլորը խաղում են։ Ըստ Google Trends-ի տվյալների՝ անցյալ տարի Հայաստանում օգտատերերն ամենաշատը որոնել են խաղատներ։

խաղատներTimes of Malta-ն 2020 թվականին գրել էր, որ Մալթայի Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինը (FIAU) երբեւէ ամենամեծ տուգանքն է կիրառել Մալթայում գործող «Vivaro Ltd»–ի նկատմամբ: 733.160 եվրո տուգանք է նշանակվել այն բանից հետո, երբ FIAU-ն ստուգումներ է իրականացրել եւ օրենքի 10 խախտում հայտնաբերել հեռահար խաղերի օպերատոր Vivaro Ltd-ի գործունեության մեջ։

Խաղային ոլորտը Հայաստանում

Պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի հունվարի 11-ին «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր էր առաջարկել։

Ազգային ժողովը 2024 թվականի փետրվարի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

Նախագծի ընդունման նպատակը խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է, ինչպես նաեւ մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանվածության ապահովումը:

դիտեք նաեվէս էլ ու պըրծ․ խաղատներ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նախագծերի փաթեթով սահմանել է երկու մեծ նպատակ։ Առաջինը թափանցիկության ապահովումն է, իսկ երկրորդը պատասխանատու խաղի կանոնների ներդրումը։

Առաջին առումով կառավարությունը պատրաստվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, որի արդյունքում խաղը կազմակերողների տեղեկատվական համակարգերը պետք է միացվեն խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնին, ինչպես նաեւ խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին եւ ունենան համապատասխան սերտիֆիկատներ։

Ըստ այդ սերտիֆիկացման մոլախաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90%:

«Սա նշանակում է, որ որեւէ խաղային սարքավորում, երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն: Եթե հիմա հնարավոր չէ դա ստուգել, որովհետեւ բացակայում է սերտիֆիկացումը եւ չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, ապա օրենքի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի ստուգել»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

90%-ից բացի նախագծով նաեւ սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումներ: Արգելվում է այն անձանց մուտքը, որոնք՝

  1. օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող աջակցության որեւէ ծրագրից։
  2. օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում եւ ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են:
  3. ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված պարտավորություններ:
  4. հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում:

Պետական եկամուտների կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ նախագիծը դեռ լրամշակման փուլում է։
Փորձեցինք նաեւ ճշտել, թե երբ վերջնական պատրաստ կլինեն նախագծով սահմանված փոփոխությունները, սակայն հստակ պատասխան չստացանք։

ՆախագիծՆախագիծն առաջին հայացքից վատը չէ, մնում է միայն մեր սպասելիքներն արդարացվեն եւ որեւէ կերպ նվազեցնեն Հայաստանում մոլախաղերի սպառումը։

Մոլախաղերից կախվածության հիմնական պատճառը մենակության զգացումն է, այն ստիպում է մարդուն առաջին անգամ խաղալ, իսկ խաղի ընթացքում ձեռք բերված տպավորությունները ստիպում են նորից վերադառնալ խաղին։

Կարեւոր է հիշել, որ մոլախաղերը ժամանցը հետաքրքրացնելու միջոց չեն, այլ լուրջ հիվանդություն։

Աստղիկ Հովհաննեսով

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն համաձայն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն Ղազախստանում․ Ալիեւ
հաջորդը
Երեւանն ու Բաքուն այժմ ընդհանուր պատկերացում ունեն խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն