• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալիեւը կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքից»

aliq 17:15 | 23.04.2024
aliq 17:15 | 23.04.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը արգելափակում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի ճանապարհային կապեր հաստատելու հնարավորությունը։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ինչպես նշեցիք, այս հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառերը նշված չեն։ Սակայն այնտեղ գրված է, որ Ադրբեջանի արեւելյան հատվածի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ պետք է լինի տրանսպորտային կապ, որի վերահսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Այս հայտարարությունը ստորագրվել է [ՌԴ] նախագահ [Վլադիմիր]  Պուտինի, [Հայաստանի]  վարչապետ [Նիկոլ] Փաշինյանի եւ իմ կողմից։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այդ դրույթը»,- ասել է Ալիեւը՝ ապրիլի 23-ին ելույթ ունենալով «COP29 եւ կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։

Նրա խոսքերով Հայաստանը այժմ փորձում է «ազատվել» այդ կետից, սակայն դա անհնարին է։

«Նրանք արգելափակում են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ ճանապարհային կապեր հաստատելու հնարավորությունը։ Այս պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է»,-ասել է Ալիեւը։

Նա նաեւ անդրադարձել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում Ֆրանսիայի, Հունաստանի եւ Հնդկաստանի համագործակցությանը՝ նշելով, որ Ադրբեջանը չի կաորղ «ուղակի նստել ձեռքերը ծալած»։

«Նրանք դա անում են բացահայտ ու ցուցադրաբար, և նույնիսկ փորձում են այս կերպ մեզ ինչ-որ բան ապացուցել։ Մենք չենք կարող պարզապես ձեռքերը ծալած նստել: Այս դիրքորոշումը մենք հստակ փոխանցել ենք Հայաստանի կառավարությանը և այն կողմերին, որոնք այսօր փորձում են հոգատարություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Եթե ​​մենք մեզ սպառնացող լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանում այլընտրանք չունի․ Կոբախիձե
հաջորդը
Անավարտ սերեր. 109 տարի անց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն