• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է առանց Բաքվի հետ պայմանավորվելու․ Ալիեւ

aliq 10:04 | 25.04.2024
aliq 10:04 | 25.04.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 23-ին «COP29 եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը գործարկվելու որեւէ հնարավորություն չի ունենա, եթե այն չքննարկվի Բաքվի հետ։

 «Նրանք այն անվանում են «Խաղաղության խաչմերուկ»։ Սակայն որպեսզի այն դառնա խաղաղության խաչմերուկը, նախ պետք է մեզ հետ պայմանավորվեն։ Որովհետեւ եթե Ադրբեջանը չհամաձայնի սրան, դա կլինի ընդամենը թղթի կտոր կամ հայտարարություն։ Առանց մեզ հետ պայմանավորվածության՝ սա բոլորովին անօգուտ է։ Ցավոք, նրանք փորձում են դա քննարկել տարածաշրջանից շատ, շատ հեռու գտնվող տարբեր երկրների հետ, բայց երբ բանը հասնում է դրան, նրանք չեն ցանկանում դա քննարկել մեզ հետ»,-ասել է Ալիեւը։

 Ադրբեջանի նախագահը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականցման հնարավորությունը կապել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գոյության հետ՝ նշելով, որ հայկական կողմը հստակ եւ հետեւողական պետք է լինի այդ հարցում, քանի որ սորագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

«Մեր դիրքորոշումը շատ պարզ է. Եռակողմ հռչակագիրը պետք է հարգվի, եւ ցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն Հայաստանի տարածքով ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության եւ անվտանգության մեխանիզմի միջոցով։ Եթե ​​հիմա ինչ-ինչ պատճառներով չեն ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասեն։ Բայց կրկնում են, դա ստորագրել են իրենք ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը»,-ասել է Ալիեւը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալիեւին թփերում փնտրելիս
հաջորդը
Պետք է պայմանավորվել կողմերի համար անվտանգ եւ հարմար սահմանի շուջ․ Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն