• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պետք է պայմանավորվել կողմերի համար անվտանգ եւ հարմար սահմանի շուջ․ Ալիեւ

aliq 10:23 | 25.04.2024
aliq 10:23 | 25.04.2024

Պետք է պայմանավորվել այնպիսի սահմանի շուրջ, որն անվտանգ եւ հարմար կլինի թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 23-ին անցկացված «COP29 եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ սահմանի սահմանազատման գործընթացը ունի որոշակի բարդություններ, որոնք կապված են հիմնականում ճանապարհների եւ անվտանգության խնդիրների հետ, որից ելնելով էլ պետք է իրականացվի հետագա գործընթացը։

«Իհարկե, սահմանը պետք է սահմանազատել սկզբունքներից ելնելով։ Բայց միեւնույն ժամանակ այս սահմանի հատվածներ կան, որոնք խնդիրներ են ստեղծում երկու կողմերի համար։ Սա վերաբերում է ճանապարհներին, երբեմն անվտանգության խնդիրներին, միմյանց տարածքի խորության տեսանելիությանը։ Այսպիսով, մենք պետք է ստեղծագործ լինենք այս հարցում: Մենք չպետք է պնդենք մեկ հստակ կետի վրա եւ կուրորեն հետեւենք դրան: Ոչ, մենք հիմք ենք ընդունում այս սահմանագիծը, բայց պետք է խելամիտ լինենք եւ պայմանավորվենք այնպիսի սահմանի շուրջ, որը կլինի անվտանգ եւ հարմար երկու կողմերի համար»,-նշել է Ալիեւը։

Նրա խոսքերով այժմ հայ-ադրբեջանական սահմանի 10-12 կիլոմետրն արդեն սահմանազատված կարելի է համարել

«Կարծում եմ, որ մեր պետական ​​սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել։ Սա կարեւոր կետ է, եւ պատահական չէ, որ շատ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային երկրներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել դրան։ Կտեսնենք, թե ինչպես կշարունակվի այս գործընթացը։ Ինչպես արդեն ասել եմ, երկու կողմերն էլ կառուցողականություն են դրսեւորել։ Երկու կողմերն էլ հասկանում են այս հարցի զգայունությունը եւ միեւնույն ժամանակ հավատարմությունը միջազգային իրավունքին»,-ասել է Ադրբեջանի նախագահը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է առանց Բաքվի հետ պայմանավորվելու․ Ալիեւ
հաջորդը
Կիեւն ու Մոսկվան բանակցել են պատերազմի ժամանակ տեղահանված երեխաների վերադարձի շուրջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն