• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանը վետո է դրել տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին ՄԱԿ բանաձեւի վրա

aliq 13:38 | 25.04.2024
aliq 13:38 | 25.04.2024
Vasily Nebenzya

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձեւի նախագիծը, որը մշակվել էր ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի կողմից։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքէջում։

Բանաձեւին աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մասնակցող 15 երկրներից 13-ը։ Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։

Բանաձեւի նախագծում ասվում էր, որ միջուկային պայթյունը կամ տիեզերքում զանգվածային ոչնչացման ցանկացած այլ զենքի կիրառումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ բոլոր երկրների համար։ Հեղինակները նաեւ կոչ են արել չմշակել միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքեր, որոնք նախատեսված են Երկրի շուրջ՝ ուղեծրում տեղադրելու համար։

Փաստաթուղթը նաեւ կոչ է անում «ակտիվորեն խթանել տիեզերքի խաղաղ օգտագործման նպատակին եւ կանխել տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքը»:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան քվեարկությունից առաջ ասել է, որ փաստաթուղթն ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների պառակտման խորացմանը։ Ռուսաստանն ու Չինաստանն առաջարկել են ուղղում մտցնել, որով բոլոր երկրներին կոչ կանեին «ընդմիշտ կանխել տիեզերքում զենքի տեղադրումը եւ տիեզերական տարածության մեջ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը»:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը վետո է դրել բանաձեւի վրա, քանի որ իրենց «առաջարկած հիմնարար փոփոխություններն անտեսվել են»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հունգարիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանն ուղղված քայլերը
հաջորդը
Մոսկվան ափսոսում է, որ Երեւանը շարունակում է քննադատել ՀԱՊԿ-ին․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն