• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել «եվրոպական երթի» մասնակիցների եւ ոստիկանների միջեւ

aliq 09:48 | 29.04.2024
aliq 09:48 | 29.04.2024

Թբիլիսիում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել կիրակի օրը՝ ապրիլի 28-ին` ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքի, որը հայտնի է նաեւ որպես «օտարերկրյա գործակալների մասին օրենք» անվամբ։ Շուրջ 100 հազար մասնակից ունեցող հանրահավաքն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որոնք էլ ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջ քաշված օրինագծի դեմ բողոքի ակցիան անցկացվել է «Ոչ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային» կարգախոսով։ Ոչ կառավարական հատվածի եւ երիտասարդական շարժումների կողմից կազմակերպված «եվրոպական երթին» մասնակցել են ընդդիմության ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ եւ հասարակ քաղաքացիներ։

Ընդդիմության ցույցը կազմակերպվել էր  «Վրացական երազանքի» 100 հազարանոց հանրահավաքի կազմակերխման մասին հայտարարությունից հետո, որը անցկացվելու էր ի պաշտպանություն օրենքի։ Տեղեկություններ են տարածվել, որ իշխող կուսակցությունը աջակիցներ է մոբիլիզացնում երկրի տարբեր շրջաններից:

Ակնկալվում է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունեն ապրիլի 30-ին։

Բողոքի ակցիան սկսվել է Հանրապետության հրապարակից, որից հետո ցուցարարները Ռուսթավելի պողոտայով շարժվել էին դեպի խորհրդարանի շենք, որն էլ շրջափակված էր եղել ոստիականական ուժերով։

Բախումները սկսվել են, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան եւ բարձրանալ բեմ, որը տեղադրվել էր իշխող կուսակցության կողմից օրինագծին աջակցություն նախտեսող հանրահավաքի համար:

Վրաստանի ՆԳՆ-ն ավելի ուշ հայտարարել է, որ բողոքի գործողությունը ստացել է «բռնի բնույթ»։

«Չնայած իրավապահների բազմաթիվ կոչերին՝ ցուցարարները բազմիցս փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։ Ոստիկանությունը կարգուկանոն հաստատելու համար կիրառել է օրենքով սահմանված հատուկ միջոցներ»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ ցուցարարների ուղղությամբ ինչ-որ գազ է բաց թողնվել։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը նախատեսում է գրանցամատյանի ստեղծում, որտեղ նշված կլինեն արտերկրից 20 տոկոսից ավելի ֆինանսավորվող բոլոր ոչ առեւտրային իրավաբանական անձինք եւ լրատվամիջոցները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իշխանն ընդդեմ իշխանության
հաջորդը
Ուկրաինական բանակի համար առաջնագծում իրադրությունը ծանր է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն