• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրոպական խոշորագույն բանկերը շարունակում են գործել եւ հարկեր վճարել Ռուսաստանում

aliq 14:51 | 29.04.2024
aliq 14:51 | 29.04.2024

Ռուսաստանում եվրոպական յոթ խոշորագույն բանկերը՝ Raiffeisen Bank International, Unicredit, ING, Commerzbank, Deutsche Bank, Intesa Sanpaolo եւ OTP-ն, 2023 թվականին Ռուսաստանի բյուջե են վճարել ընդհանուր առմամբ մոտ 800 միլիոն եվրոյի հասնող հարկ: Այս մասին գրում է Financial Times պարբերականը։

Սա չորս անգամ ավելին է, քան մինչեւ Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումը վճարված հարկերի ծավալները։ Պարբերականի փոխանցմամբ նախապատերազմյան 2021 թվականին եվրոպական բանկերը վճարել էին շուրջ 200 միլիոն եվրո հարկ:

Բոլոր հարկային վճարումների կեսից ավելին բաժին է ընկնում ավստրիական Raiffeisen Bank International-ին (RBI), որն արտասահմանյան բանկերի շարքում ամենամեծ ներկայությունն ունի Ռուսաստանում:

RBI-ի ռուսական շահույթը 2021-2023 թվականներին եռակի աճ է գրանցել՝ հասնելով 1,8 միլիարդ եվրոյի եւ կազմելով ավստրիական խմբի ընդհանուր շահույթի կեսը:

Ըստ Financial Times-ի եվրոպական բանկերի ընդհանուր շահույթը Ռուսաստանում 2023 թվականին գերազանցել է երեք միլիարդ եվրոն։ Raiffeisen Bank International-ը նախկինում հայտարարել էր, որ մտադիր է կրճատել իր ռուսական բիզնեսը, սակայն պարբերականը նշում է, որ ավստրիական բանկի վերջին հրապարակումները Ռուսաստանում ցույց են տալիս «հավակնոտ ծրագրերի» առկայություն՝ կապված հաճախորդների բազան ընդլայնելու հետ:

Deutsche Bank-ը, OTP-ը եւ Commerzbank-ը զգալիորեն կրճատել են իրենց ներկայությունը Ռուսաստանում, հայտնել են բանկի ներկայացուցիչները։ Intesa-ն իր բիզնեսը վաճառելու գործընթացում է։ UniCredit-ը հրաժարվել է մեկնաբանություններից:

Financial Times-ն իր հաշվարկներում չի ներառել ամերիկյան բանկերին, քանի որ նրանք չեն հրապարակել Ռուսաստանում իրենց աշխատանքի արդյունքները։

Ըստ Կիեւի տնտեսագիտության դպրոցի տվյալների, որոնք հիմնված են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի տվյալների վրա, Citigroup-ը 2023 թվականին Ռուսաստանում վճարել է 53 միլիոն դոլարի հարկ եւ դարձել Ռուսաստանի Դաշնության արեւմտյան բանկերի մեջ չորրորդ խոշորագույն հարկատուն: Իր հերթին JPMorgan-ը, ըստ հետազոտական ​​ինստիտուտի, վճարել է 6,8 մլն դոլար։

Ինչպես գրում է FT-ն, արեւմտյան բանկերի հարկերը ցույց են տալիս, թե ինչպես են Ռուսաստանում մնացած օտարերկրյա ընկերությունները «օգնում Կրեմլին պահպանել ֆինանսական կայունությունը՝ չնայած արեւմտյան պատժամիջոցներին»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բլինկենը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել դիմակայել Իրանից բխող սպառնալիքներին
հաջորդը
Բաքվի եւ Երեւանի միջեւ սպասվող բանակցությունների համար Ղազախստանը միջնորդ չի հանդիսանա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն