• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տաջիկստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

aliq 17:22 | 29.04.2024
aliq 17:22 | 29.04.2024

Տաջիկստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սեմյոն Գրիգորիեւը հրավիրվել է երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել բողոքի նոտա՝ կապված Ռուսաստանի տարածքում Տաջիկստանի հանրապետությն քաղաքացիների «իրավունքների խախտման» հետ։ Այս մասին գրում է ռուսական TACC-ը՝ հղում կատարելով Տաջիկստանի դիվանագիտական ​​գերատեսչությունից ստացված տեղեկատվությանը։

Ըստ լրատվականի տաջիկական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել հանրապետության քաղաքացիների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի, ինչպես նաեւ նրանց իրավունքների ու ազատությունների խախտումների զանգվածային դեպքերի դրսեւորման շուրջ։

Նոտայի տեքստում նշվում է, որ «նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է տաջիկ-ռուսական հարաբերությունների ոգուն եւ ավանդույթներին»։

Ընդգծենք, որ «Վնուկովո» օդանավակայանի քաղաքացիների ժամանակավոր պահման գոտում ապրիլի 27-ի դրությամբ պահվել է Տաջիկստանի 954 քաղաքացի։

Տաջիկստանի տասնյակ քաղաքացիների պահման դեպքեր են նկատվել նաեւ Մոսկվայի այլ օդանավակայաններում՝ «Ժուկովսկիում», «Դոմոդեդովոյում» եւ «Շերեմետեւոյում»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի տարածք մուտք գործողների ավելի մանրակրկիտ ստուգումները ժամանակավոր են եւ իրականացվում են անկախ ազգությունից։ Նա ընդգծել է, որ «ռուսական կողմը հրատապ միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանա համաձայնության գալ Ուկրաինայի անդամակցության շուրջ․ Ստոլտենբերգ
հաջորդը
ԱՄՆ-ն արդեն սկսել է որոշ զինատեսակների մատակարարումը․ Զելենսկին՝ Ստոլտենբերգի հետ հանդիպմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն