• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իվանիշվիլին խոստացել է Վրաստանը դարձնել ԵՄ անդամ 2030 թվականին

aliq 11:04 | 30.04.2024
aliq 11:04 | 30.04.2024

Վրաստանը Եվրամիությանը կանդամակցի 2030 թվականին, հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Այդ մասին նա հայտարարել է՝ դիմելով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին։

«Խոստանում եմ ձեզ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք մեր ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը եւ 2030 թվականին կդառնանք Եվրամիության անդամ։ Մենք եզակի ժողովուրդ ենք՝ յուրահատուկ պատմությամբ, ավանդույթներով ու ինքնությամբ։ Այս յուրահատուկ ազգային ավանդույթներով եւ ինքնություններով է, որ մենք պետք է միանանք ընդհանուր եվրոպական ընտանիքին, քանի որ միայն այդ դեպքում Եվրամիությունը կարող է իրական արժեք ունենալ Վրաստանի համար»,-ասել է Իվանիշվիլին։

Նա իր ելույթում նաեւ անդրադարձել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին՝ 2004-ից մինչեւ 2012 թվականը, դրանք անվանելով երկրի համար ամենաբարդ ժամանակաշրջանը։ Ըստ Իվանիշվիլիի այն ժամանակ իշխանության մեջ էին ոչ թե ժողովրդի կողմից ընտրված մարդիկ, «այլ դրսից նշանակված օտարերկրյա գործակալները»։

«Սաակաշվիլին, Բոկերիան, Մերաբիշվիլին, Ադեիշվիլին, Գվարամիան, Կեզերաշվիլին եւ այլոք նշանակվել էին հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված հեղափոխության օգնությամբ։ Դրսից ոչ ժողովրդավարական ճանապարհով նշանակված մարդկանց իշխանությունը մեզ հստակ ցույց տվեց, թե որքան դժվար է անկախության ու ինքնիշխանության կորստի արդյունքը։ «Արյունոտ ռեժիմը» ​​գերբնակեցրեց բանտերը, խոշտանգեց բանտարկյալներին, խլեց հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր, թալանեց հազարավոր գործարարների, կեղծեց մեկից ավելի ընտրություններ, յուրացրեց լրատվամիջոցները եւ կորցրեց Վրաստանի տարածքների 20%-ը»,-ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր առաջնորդը՝ փորձելով այս կերպ բացատրել երկրում վերջին օրերին կրկին մեծ դժգոհություն առաջացրած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը։

Խոսելով 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին, Իվանիշվիլին դրա մեկնարկի համար չի մեղադրել Ռուսաստանին, այլ հայտարարել է, որ այն նախաձեռնողները եղել են «գլոբալ պատերազմի կողմնակիցները»։

«Չնայած 2008-ին Բուխարեստի գագաթնաժողովում տրված խոստումներին, Վրաստանն ու Ուկրաինան չընդգրկվեցին ՆԱՏՕ-ի կազմում եւ մնացին միջանկյալ վիճակում։ Բոլոր նման որոշումները կայացնում են գլոբալ պատերազմի կողմնակիցները, որը վճռորոշ ազդեցություն ունի եւ՛ ՆԱՏՕ-ի, եւ՛ Եվրամիության վրա, եւ որի համար թե՛ Վրաստանը, եւ թե՛ Ուկրաինան ունեն միայն թնդանոթի մսի գին: Նրանք Վրաստանին առաջին անգամ Ռուսաստանի դեմ հանեցին 2008-ին, իսկ 2014-ին եւ 2022-ին Ուկրաինային ավելի ծանր դրության մեջ դրեցին»,-ասել է Բիձինա Իվանիշվիլին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ ռազմական օգնությունն արդեն հասնում է Ուկրաինա․ Սպիտակ տուն
հաջորդը
Ֆոն դեր Լեյենը չի բացառել Եվրամիության տարածքում TikTok-ի արգելափակման հնարավորությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն