• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի դատարանը եւս հինգ ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

aliq 13:39 | 16.05.2024
aliq 13:39 | 16.05.2024
Ruben Vardanyan

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը եւս հինգ ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հայցով դատարանին դիմել էր Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը եւ նախաքննության դատավարական ղեկավարումը իրականացնող դատախազը։

Հիշեցնենք, որ Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական սահմանն անօրինական հատելու» եւ «անօրինական զինված կազմավորումների ստեղծմանը մասնակցելու» հոդվածներով։

Նախօրեին էլ հայտնի էր դարձել, որ Բաքվի Բինագադիի շրջանային դատարանը, բավարարելով գլխավոր դատախազության միջնորդությունը եւս հինգ ամսով երկարաձգել էր Արցախի նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊՆ նախկին նախարար Լեւոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները։

Ավելի վաղ էլ նույն դատարանի որոշմամբ հինգ ամսով երկարաձգվել է նաեւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանը 1976 թվականի քարտեզների համաձայն սահմանագծի հաստատումը համարում է մեծ հաջողություն
հաջորդը
Ֆրանսիան իր խաղաղօվկիանոսյան կղզիներում անկարգությունների հրահրման համար մեղադրել է Բաքվին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն