Հայաստանի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանագծի հաստատումը համարել է մեծ հաջողություն, որի մասին արձանագրությունը ստորագրվել էր նախօրեին՝ մայիսի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած սահամանզատման հարցերով հանձնաժողովների հանդիպման ժամանակ։
«Տեղի ունեցածը ուզում եմ համարել մեծ հաջողություն։ Մեծ հաջողություն համարում եմ երկու պատճառով․ առաջինը՝ մեր ինքնիշխանության եւ անկախության հետագա զարգացման եւ ամրապնդման համար դրվել է մի շատ կարեւոր անկյունաքար, երկրորդը՝ մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության եւ կայունության մակարդակը, ոչ միայն նշաված գյուղերի հատվածում, այլեւ ընդհանրապես ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,-ասել է Փաշինյանը։