• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ն ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ կապերը․ Քարդին

aliq 13:43 | 05.07.2024
aliq 13:43 | 05.07.2024
Բեն Քարդին

ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ  կապերը անվտանգության, տնտեսության եւ քաղաքական ասպարեզներում։ Այս մասին Հայաստանի ԱԺ–ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, ով Երեւան է այցելել սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական երկկուսակցական պատվիրակության կազմում:

«Մենք ուզում ենք մեր երկու երկրների միջեւ մեծացնել կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում:Կփորձենք ուղիներ գտնել առավել խորացնելու այն առաջընթացը, որ արդեն իսկ ունենք»,–նշել է ամերիկացի սենատորը:

Նա նաեւ ընդգծել է, որ իրենց պատվիրակությունը Երեւանում է, որպեսզի ցույց տան Հայաստանին իրենց բարեկամությունը եւ շնորհակալություն հայտնեն ժողովրդավարական բարեփոխումների համար։

Պատվիրակության ղեկավար Ուիքերն էլ իր խոսքում նշել է, որ աշխարհում, այդ թվում եւ Հարավային Կովկասում կան ուժեր, որոնք փորձում են ոչնչացնել ժողովրդավարությունն ու ազատությունը, իսկ  Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն ու հաստատակամություն է հանդես բերում՝ դա թույլ չտալու համար։

«Հիմա՝ առավել քան երբեւէ հստակ է, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ուզում են, որ այն ամբողջականացվի եւ ստորագրվի, սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվի, վերջին պատերազմի ռազմագերիներն ազատ արձակվեն»,-նշել է Ուիքերը։

Նա նաեւ դիմել է Ադրբեջանին եւ ԵԱՀԿ մյուս գործընկերներին, զգուշացնելով` Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության վտանգավոր հեռանկարների մասին։

«Խոսքս ուղղում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին եւ ԵԱՀԿ մյուս անդամներին  զգուշացե՛ք Պուտինի Ռուսաստանի հետ կապերի խորացումից: Ուզում եմ խորհուրդ տալ, որ Ադրբեջանում մեր բարեկամները փորձեն հասկանալ ազատության գինը, ազատության արժեքը: Այս նախազգուշացումն ուզում եմ փոխանցել Ադրբեջանին. զգուշացեք «ռուսական մեծ արջից», այն եւս մեկ անգամ  փորձելու է գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,-նշել է Ուիքերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
հաջորդը
Գալուզինը արձագանքել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին փոխելու մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն