• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանի hարեւան երկրների սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է․ Ղալիբաֆը՝ Ռուբինյանի հետ հանդիպմանը

aliq 15:04 | 12.07.2024
aliq 15:04 | 12.07.2024

Իրանի համար hարեւան երկրների սահմանների ցանկացած փոփոխություն կարմիր գիծ է: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն հետ նախօրեին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում կայացած հանդիպմանը։

Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ կողմերը գոհունակություն հայտնելով միջպետական հարաբերությունների բարձր մակարդակից ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման կարեւորությունը՝ համագործակցության հետագա զարգացման համար։

«Մեր մշտական ​​քաղաքականությունը 13-րդ եւ 14-րդ կառավարություններում, ինչպես նաեւ 11-րդ եւ 12-րդ խորհրդարաններում մեր հարեւանների հետ հարաբերությունների ընդլայնումն է։ Մեր կարմիր գիծը հարեւան երկրների սահմանների ցանկացած փոփոխությունն է, եւ մենք դա բազմիցս ընդգծել ենք»,-նշել է Ղալիբաֆը։

Հայկական կողմն էլ նախօրեին տարածած հաղորդագրության մեջ հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիան դադարեցնում է անմիջական աջակցությունը Վրաստանի բյուջեին․ դեսպան
հաջորդը
ՆԱՏՕ-ն այլընտրանք չունի, բայց Եվրամիությունը պետք է ապահովի իր անվտանգությունը. Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն