• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ըստ The Bell-ի ավելի քան 660 հզար ռուս է լքել ՌԴ-ն ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո

aliq 13:50 | 16.07.2024
aliq 13:50 | 16.07.2024
Ռուսաստանից արտագաղթողներ

Մոտ 666 հազար մարդ լքել է Ռուսաստանը եւ դեռ չի վերադարձել Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց, մոբիլիզացիայի մեկնարկից եւ այլախոհության դեմ բռնաճնշումներից հետո։ Այս մասին ասվում է The Bell-ի հրապարակած հետազոտության մեջ:

Հետազոտության շրջանակներում The Bell-ի լրագրողները կապ են հաստատել գրեթե 70 երկրների միգրացիոն եւ վիճակագրական մարմինների հետ: Հաշվարկները կատարելու համար օգտագործվել են հարցումներին ի պատասխան տրամադրված տվյալները, պաշտոնապես հրապարակված տեղեկատվությունն ու պաշտոնյաների ու դիվանագետների հայտարարությունները:

Ինչպես նշում է The Bell-ը, ռուսների շրջանում սիրված ոչ բոլոր երկրներն են, ներառյալ Թաիլանդն ու Ինդոնեզիան, տրամադրել 2023 թվականի տվյալները։ Մյուս երկրները, օրինակ՝ Կիպրոսը, հայտարարել են, որ չեն պահպանում տեղափոխվածների հաշվառումը։

Միաժամանակ, գրում է պարբերականը, անհնար է տեղեկանալ, թե արտասահմանում բնակության, աշխատանքի կամ ուսման թույլտվություն ստացած ռուսաստանցիներից քանիսն են որոշել վերադառնալ Ռուսաստան։

Մեծ Բրիտանիայի Նորթումբրիայի համալսարանի Ժողովրդագիր Սալավաթ Աբիլկալիկովը մեկնաբանելով The Bell-ի հետազոտությունը նշել է․ «Միգրացիայի վիճակագրությունը ծայրաստիճան սխալ է՝ համեմատած ծնելիության եւ մահացության վիճակագրության հետ, ուստի պետք է հասկանալ, որ այս գնահատականը, թեեւ բավականին հավանական է թվում, կարող է ավելի ու ավելի քիչ տարբերվել իրականությունից»։

2022 թվականից ի վեր ռուսաստանցիների տեղաշարժի առաջատար երկրների թվում են առանց վիզայի ուղղությունները՝ Հայաստանը (110 հազար մարդ), Ղազախստանը (80 հազար), Վրաստանը (74 հազար): Ըստ The Bell-ի՝ Իսրայել է տեղափոխվել մոտ 80 հազար ռուս, իսկ ԱՄՆ՝ մոտ 48 հազար։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ում ռուսները զանգվածաբար ապաստան են խնդրում, նշվում է հետազոտության մեջ։

Եվրոպական երկրներից ռուսներն ամենից հաճախ մեկնել են Գերմանիա (36 հազար մարդ), Լատվիա (18 հազար), Իսպանիա (16 հազար) եւ Նիդեռլանդներ (12 հազար): Եվրամիությունից դուրս Սերբիան առաջատարն է Եվրոպայում՝ մոտ 30 հազար ռուս է գնացել այնտեղ։

2022 թվականին ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո Թուրքիան նույնպես դարձել է ռուսների շրջանում ուղեւորության համար նախընտրելի վայրերից մեկը։ Ինչպես նշում է The Bell-ը, վերջին շրջանում ռուսները լքում են այս երկիրը հիմնականում բնակության թույլտվությունները չերկարաձգելու եւ երկարատեւ տնտեսական ճգնաժամի պատճառ դարձաձ գնաճի հետեւանքով։ Հուլիսի տվյալներով՝ 2022 թվականի համեմատ, Թուրքիայում  կացության թույլտվություն ունեցող ռուսաստանցիների թիվն աճել է 28 հազարով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ՝ Մոդիի հասցեին Զելենսկու քննադատության պատճառով
հաջորդը
Զորավարժության չեղարկումը «Վրացական երազանք»-ի հռետորաբանության պատասխանն է․ Պենտագոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն