• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զորավարժության չեղարկումը «Վրացական երազանք»-ի հռետորաբանության պատասխանն է․ Պենտագոն

aliq 15:02 | 16.07.2024
aliq 15:02 | 16.07.2024

Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը Վրաստնի հետ համատեղ զորավարժության չեղարկումը անվանել է «Վրացական երազանք»-ի որոշ ներկայացուցիչների հայտարարություններին ուղված պատասխան քակյլ։ 

ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Վրաստանի հետ համատեղ բազմազգ զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու որոշման մասին։ Վաշինգտոնը նշել էր, որ Noble Partner զորավարժությունների չեղարկման պատճառը Վրաստանին պատերազմի մեջ «ներքաշելու» եւ «պետական ​​հեղաշրջման փորձի» մեջ վրացական իշխանությունների հնչեցրած մեղադրանքներն են ԱՄՆ-ի հասցեին։

«Ցավոք, այս զորավարժությունները հետաձգելու, դրանք չեղարկելու որոշումը պայմանավորված է նրանով, որ մենք ականատես եղանք շատ մտահոգիչ հռետորաբանության, այդ թվում՝ կեղծ պնդումների, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները միտումնավոր փորձում է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում, ինչը բացարձակապես սուտ է։ […]։ Հենց Ռուսաստանն է փորձում սրել լարվածությունը»,-նշել է Ռայդերը եւ հավելել, որ Վաշինգտոնը շարունակելու է Վրաստանի հետ երկկողմ փոխգործակցության ուղիների փնտրտուքը։

Պենտագոնի խոսնակը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել իր գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ դիմակայել Ռուսաստանի հիբրիդային ագրեսիային։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շատ տեղերում գործում է հիբրիդային պատերազմի մեթոդներով […]։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ այս սպառնալիքներին դիմակայելու համար: Ի վերջո, մենք ցանկանում ենք ապահով, կայուն եւ ազատ Եվրոպա։ Եվ, ինչպես տեսաք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, դաշնակիցները համախմբվում են մեր հավաքական պաշտպանության համար՝ գտնելու ուղիներ՝ զսպելու ռուսական սպառնալիքը եւ ապագա ագրեսիան»,-ասել է Ռայդերը Voice of America-ին տված հարցազրույցի ժամանակ։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ըստ The Bell-ի ավելի քան 660 հզար ռուս է լքել ՌԴ-ն ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո
հաջորդը
Ալավերդի. Դեբեդը հանդարտվել է, կրքերը՝ ոչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն