• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուն առաջարկել է նոր դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի

aliq 10:34 | 25.07.2024
aliq 10:34 | 25.07.2024
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 24-ին ելույթով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում։ Այն նա գլխավորապես նվիրել է Իրանին եւ այն անվանել Մերձավոր Արեւելքի եւ ամբողջ աշխարհում անվտանգության գլխավոր սպառնալիքը

Նեթանյահուն Իրանին անվանել է արմատական իսլամի հիմնական շարժիչ ուժը, որը նրա կարծիքով, կանգնած է ինչպես ՀԱՄԱՍ-ի, այնպես էլ Լիբանանի «Հեզբոլլահ» եւ Եմենում «Անսար Ալլահ» շարժումների թիկունքում։ Նա որպես Իրանի գլխավոր թիրախ անվանել ոչ միայն Իսրայելը, այլ նաեւ ԱՄՆ-ն եւ ընդգծել, որ Իսրայելն իր ռազմական գործողություններով պաշտպանում է ոչ միայն իրեն, այլ նաեւ ԱՄՆ-ին։

«Երբ մենք պայքարում ենք Իրանի դեմ, մենք պայքարում ենք Միացյալ Նահանգների ամենաարմատական ​​եւ արյունարբու թշնամու դեմ: Մեր պայքարը ձեր պայքարն է, եւ մեր հաղթանակը կլինի ձեր հաղթանակը։ Բոլոր այն երկրները, որոնք խաղաղության մեջ են Իսրայելի հետ եւ բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է հրավիրվեն միանալու այս դաշինքին»,-ասել է Նեթանյահուն։ Այս կապակցությամբ նա հիշատակեց ԱՄՆ-ի հովանու ներքո կնքված Աբրահամյան համաձայնագրերը, որոնք 2020 թվականին Իսրայելի հարաբերությունները կարգավորեցին Արաբական Միացյալ Էմիրությունների, Սուդանի, Բահրեյնի եւ Մարոկկոյի հետ, եւ առաջարկեց Իրանի դեմ նոր դաշինքն անվանել «Աբրահամական դաշինք»:

Իսրայելի վարչապետը իր ելույթը սկսել էր հակիրճ նկարագրելով նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Նրա նշել է, որ Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ դա հակամարտություն չէ երկու քաղաքակրթությունների միջեւ, այլ բախում քաղաքակրթության եւ բարբարոսության միջեւ՝ «նրանց, ում համար կյանքը սուրբ է եւ նրանց, ովքեր փառաբանում են մահը»: Ըստ Նեթնայհուի Իսրայելը այժմ պատերազմ է մղում ահաբեկչության դեմ, որը սպառնում է ոչ միայն իրեն, այլեւ ԱՄՆ-ին ու արաբական աշխարհին։

Նեթանյահուն նաեւ ներկայացրել է Գազայի հատվածի ապագայի իր տեսլականը այնտեղ ռազմական գործողության ավարտից հետո։ Նրա խոսքով՝ Իսրայելի համար կարեւոր է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնվի, վայր դնի զենքերը եւ վերադարձնի բոլոր իսրայելցի պատանդներին։

Խոսելով Գազայի կառավարման մասին Նեթանյահուն նշել է․ «Գազայի հատվածը պետք է ունենա քաղաքացիական վարչակազմ, որը ղեկավարվելու է այն պաղեստինցիների կողմից, ովքեր չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը: Սա այնքան էլ մեծ խնդրանք չէ»։

Նշենք նաեւ, որ Նեթանյահուի այցը Վաշինգտոն ուղեկցվել է բազմաթիվ ցույցերով։ Մի քանի հազար մարդ հավաքվել էր Կապիտոլիումի շենքի շուրջ՝ հանդես գալով ի պաշտպանություն Պաղեստինի եւ Իսրայելին մեղադրելով Գազայի հատվածի խաղաղ բնակչության ցեղասպանության մեջ։ Կոնգրեսի տասնյակ անդամներ հրաժարվել են ներկա գտնվել Նեթանյահուի ելույթին՝ ի նշան նրա քաղաքականության դեմ բողոքի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիայում ամերիկյան հրթիռների տեղակյման նպատակը ռուսական ագրեսիան զսպելն է․ Շոլց
հաջորդը
Ժամանակն է, որ ջահը փոխանցվի նոր սերնդին․ Բայդեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն