• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսվել են

aliq 10:32 | 16.08.2024
aliq 10:32 | 16.08.2024
Գազա

Դոհայում վերսկսվել են Գազայի հատվածում կրակը դադարեցնելու եւ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով պատանդառված  իսրայելցիներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները։ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո այս բանակցությունները Մերձավոր Արեւելքում հակամարտության սրումը կանխելու փորձ է։  

Հրադադարի բանակցություններից շատ բան է կախված. ավելի վաղ Իրանի իշխանությունները հասկացրել էին, որ դրանց հաջող արդյունքը կարող է իրենց համոզել հրաժարվել հաշվեհարդարից, ինչում, սակայն, քչերն են վստահ: 

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցություններին, սակայն ինչպես նախօրեին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաղեստինյան շարժմանը հանդիպմանը ներկայացնում են Եգիպտոսն ու Կատարը։ 

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մեղադրում են միմյանց հավելյալ նախապայմաններ առջադրելու եւ համաձայնության հասնելու հարցում խոչնդոտներ ստեղծելու մեջ, սակայն օգոստոսի 15-ի հանդիպումից առաջ երկու կողմերն էլ չէին բացառել փոխհամաձայնություն գտնելու հնարավորությունը։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին բանակցությունների մեկնարկից մեկ օր առաջ՝ օգոստոսի 14-ին հայտարարել էին, որ «տարածաշրջանում կողմերից ոչ մեկը չպետք է ձեռնարկի գործողություններ, որոնք կխաթարեն համաձայնության հասնելու ջանքերը»: BBC-ին գրում է, որ այս հայտարարությունը վերլուծաբանների կողմից դիտվում է որպես քողարկված նախազգուշացում ոչ միայն Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին, այլեւ Իրանին: 

Բանակցություններին ԱՄՆ-ն ներկայացնում են Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը եւ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգուրքը։ Կատարի կողմից բանակցություններին մասնակցում է Էմիրության վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին։ Եգիպտոսը ներկայացնում է հանրապետության հետախուզական ծառայության ղեկավար Աբբաս Կամելը։ Իսրայելական պատվիրակությունն էլ ղեկավարում է «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավարներ Դավիթ Բառնեան։ 

The Times of Israel պարբերականը գրում է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների մասնակիցները առաջընթաց են գրանցել բանակցությունների առաջին օրվա ընթացքում։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին էլ հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում դեռ հնարավոր չի եղել հասնել համաձայնագրի կնքնման, սակայն գործընթացը խոստումնալից սկիզբ է։ 

Ավելի վաղ Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին հայտարարել էր, որ Գազայի հարցով էմիրության, Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ խորհրդակցությունները Դոհայում կշարունակվեն նաեւ այսօր՝ օգոստոսի 16-ին։ 

Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի ղեկավարները օգոստոսի 9-ին համատեղ հայտարարություն էին տարածել, որով Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին կոչ էին անում օգոստոսի 15-ին Դոհայում կամ Կահիրեում վերսկսել Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները։ Միջնորդները հայտարարել են նաեւ համաձայնագրի վերջնական նախագիծը ներկայացնելու պատրաստակամության մասին, որը հիմնված է Բայդենի կողմից նախկինում առաջ քաշված եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձեւի սկզբունքների վրա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լորդեր եւ լորդուհիներ, դո՛ւք եք մեղավոր
հաջորդը
Բայդենի վարչակազմը քննարկում է Կիեւին հեռահար JASSM հրթիռների մատակարարման հարցը․ Politico

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն