• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վաղը Մակրոնը չի լինի եւ բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին․ Լուկաշենկո

aliq 15:39 | 20.08.2024
aliq 15:39 | 20.08.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուսատաալիքին տված հարցազրույցում քննադատության է ենթարկել Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը եւ հայտարարել, որ «հայերը մեզնից բացի ոչ ոքի պետք չեն»։ 

«Տեսնում եմ, եւ ուշադրություն էլ չեմ ուզում դարձնել։ Այդ ի՞նչ քաղաքականություն է վարում Հայաստանը։ Ո՞ւմ են հայերը պետք բացի մեզնից։ Ոչ ոքի էլ պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը եւ կենտրոնանան այն ամենի վրա, ինչ որ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի եւ բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»,-ասել է Բելառուսի նախագահը։ 

Նա նաեւ համեմատականներ է անցկացրել Ուկրաինայի եւ Արեւմուտքի հարաբերությունների հետ նշելով․ «Դա նույն ձեւով է, ինչ Միացիալ Նահանգների պարագայում։ Միշտ ասել եմ Վոլոդիա Զելենկսուն․ «Լսիր, այնտեղ իշխանությունը կփոխվի։ Եվ նոր ղեկավարը կասի, լսիր ես չգիտեմ, չեմ լսել։ Այդպես եղել է միշտ։ Այդ պատճառով եկեք հարաբերությունները կառուցենք ելնելով մեր շահերից ու սկզբունքներից»։ Դե նրանք դա չեն հասկանում»։ 

Բելառուսի նախագահը նաեւ նշել է, որ միայն Արեւմուտքին ապավինելով  Ուկրաինայի ղեկավարը կարող է նույնիսկ դավաճան համարվել եւ ենթադրել, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչության տնօրեն Կիրիլ Բուդանովը մի օր կարող է մարդ ուղարկել ու սպանել Զելենսկուն։ 

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում  հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ հայկական որեւէ պաշտոնական ներկայացուցչություն այլեւս Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ 

Վարչապետն իր նման որոշումը կապել էր մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի Բաքու կատարած այցի ժամանակ արած այն խոստովանության հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։

Փաշինյանը իր ելույթում ընդգծել էր, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը մասնակցել է, «44-օրյա պատերազմը նախապատրաստելուն, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանի հաղթանակը»։

Վարչապետի հայտարարություններին հաջորդել էր Բելառուսում Հայաստանի դեպսանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։

Ավելի ուշ Երեւանից իր դեսպանին հետ կանչելու մասին հայտարարեց նաեւ Բելառուսը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանը Մոսկվայից ծանուցումներ չի ստացել կոնյակի որակի հետ կապված խնդիրների մասին․ TACC
հաջորդը
Իսրայելի բանակը Գազայում հայտնաբերել է վեց պատանդի մարմին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն