• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Որոշ երկրների դեսպանատներ վիզա չեն տրամադրում արցախցիներին

Հասմիկ Բալեյան 15:30 | 02.09.2024
Հասմիկ Բալեյան 15:30 | 02.09.2024

Որոշ երկրների դեսպանատներ չեն ընդունում Արցախից բռնագաղթած քաղաքացիների դիմումները եւ վիզա չեն տրամադրում։ Դրանց թվում են Լեհաստանը, Լիտվան, Չեխիան, Իսպանիան։

Արցախից բռնի տեղահանված Լիզա Մաթեւոսյանը դիմել է Լիտվիայի դեսպանատուն վիզա ստանալու համար, բայց նույնիսկ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ընդունել՝ պարզաբանելով, որ իրենց երկրի ԱԳՆ-ն 070 կոդով անձնագրերը չվերցնելու որոշում ունի։ 070-ն Արցախի Հանրապետության անձնագրերի կոդն է։

Գեղամ ՍտեփանյանԱրցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասում է՝ գարնանից ահազանգեր է ստանում քաղաքացիներից այս խնդրի վերաբերյալ։ Իհարկե, կան երկրներ (օրինակ՝ Ֆրանսիա, ԱՄՆ), որոնց դեսպանատներն Արցախից բռնագաղթածներին անխոչընդոտ վիզա են տրամադրում։

«Արցախցիներին շենգենյան վիզա չտրամադրելու վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունները քննարկել են հարցը, բայց խնդիրը դեռեւս չի լուծվել»,- մանրամասնում է Գեղամ Ստեփանյանը։

Քաղաքացու ծագման հիմքով վիզա չտրամադրելը միջազգային կոնվենցիայի եւ ներպետական օրենսդրության դրույթների խախտում է։ Ստացվում է՝ արցախցիների նկատմամբ խտրականություն են ցուցաբերում նրանց ծագման հիմքով։ 

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյան ասում է՝ շենգենյան վիզա չտրամադրող պետությունների դեսպանատները չեն հիմնավորում, թե ինչու են արցախցիներին մերժում։

Artak Beglaryan«Սա անընդունելի է այն տեսանկյունից, որ խտրականությունը դրսեւորվում է ծագման հիմով: Իրենք ելնում են այն կանխավարկածից, որ եթե մարդը 070 կոդով անձնագիր ունի, գնալու է, ժողովրդի լեզվով ասած՝ հանձնվելու է այդ երկրում ու չի վերադառնալու Հայաստան, այսինքն՝ չի պահպանելու օրենսդրությունը։ Ուստի, միանգամից բոլորին մերժում են, խախտում մարդկանց իրավունքները»,- մանրամասնում է Արտակ Բեգլարյանը։ 

Ընդ որում, ինչպես Հայաստանն, այնպես էլ վիզա չտրամադրող այս երկրներն, ընդունել են փախստականների կոնվենցիան, հետեւաբար արցախցիների նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է։ Ավելին՝ դեսպնատուն դիմած քաղաքացիների փաստաթղթերը չընդունելն իրավախախտում է։

«Նրանք պարտավոր են դիմումն ընդունել։ Դիմումը չվերցնելով՝ փակուղու մեջ են գցում մարդուն, որ նա չկարողանա փաստաթղթերով հիմնավորել, որ մերժել են, չկարողանա դիմել դատարան: Պետք է հասնենք նրան, որ գոնե դիմումներն ընդունեն, հետո նոր մերժեն՝ պաշտոնապես հիմնավորելով, թե ինչու են մերժում»,- բացատրում է Արտակ Բեգլարյանը։

Նա նկատում է՝ այս խնդիրը երկար ժամանակ չի լուծվում, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակային դիրքորոշում չի հայտնել։

«ԱԳՆ-ի կատարած աշխատանքը բավարար չէ։ Լրատվամիջոցներին ԱԳՆ-ից հայտնել էին՝ այս հարցը քննարկման ընթացքում է, իրենք զբաղվում են դրանով։ Այսինքն՝ ընդունում են, որ խնդիրն առկա է։ Նրանք պիտի ջանքեր գործադրեն, որ այս խնդիրը լուծվի»,- ասում է Բեգլարյանը։

«Ալիք Մեդիան» տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ԱԳՆ-ին վերոնշյալ խնդրի վերաբերյալ՝ փորձելով պարզել, թե դիվանագիտական ներկայացուցչությունների հետ քննարկումները որ փուլում են, ինչ արդյունք են տվել, երբ կլուծվի այս խնդիրը եւ քանի քաղաքացի վիզա չի ստացել՝ անձնագրի 070 կոդով պայմանավորված։ 

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանը խաղաղության համաձայնագրի նախագծից բացառել է մի քանի կարեւոր կետ․ Բայրամով
հաջորդը
Թուրքիան դիմել է BRICS-ին միանալու համար․ Bloomberg

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն