• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ճանկաթաղից Կառնուտ՝ մանկավարժի առաքելությամբ

Աննման Մինասյան 15:30 | 05.09.2024
Աննման Մինասյան 15:30 | 05.09.2024
Ճանկաթաղ գյուղում

«Անասելի դժվար է թողնել հայրենիքն ու հեռանալ հատկապես այն մարդուն, ով լավ գիտի պապենական հողի հունքուբունքը, պատմությունը»:

Վրեժ Խաչատրյանը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում է ծնվել, մեծացել: Եթե իր իսկ տանը հանգիստ ապրելը մարդու համար բնական է, Արցախցու համար՝ շքեղություն է եղել. ի՞նչ անհոգ կյանք թշնամու աչքի առաջ, հայրենիքը կորցնելու վտանգը սրտում: Ինչպես իր բոլոր ընկերներն, այնպես էլ Վրեժը թշնամուց վրեժն առել է հայրենիքում ապրելով, հայրենիքն ամեն ինչից վեր դասելով:

Իր պատմության ուսուցչից ոգեշնչված՝ Վրեժը որոշում է քայլել սիրելի ուսուցչի ուղով: Արցախի պետական համալսարանում պատմության մասնագետ է դառնում, ուսումնառության ընթացքում էլ հարազատ գյուղի դպրոցում նախնական զինվորական պատրաստություն դասավանդում: Այնուհետեւ դաստիարակության գծով փոխտնօրենի եւ պատմության ուսուցչի պարտականությունն է ստանձնում:

Վրեժ Խաչատրյան«Լինել պատմության ուսուցիչ մի բան է, լինել պատմության ուսուցիչ Արցախում՝ լրիվ այլ բան։ Օդից ու ջրից առաջ երեխաներին պետք էր հայրենասիրություն, ընկերասիրություն դասավանդել»,- ասում է Խաչատրյանը: Խոսքի ընթացքում հուզվում է, անուն առ անուն հիշում 44-օրյա պատերազմին զոհ գնացած սաներին: Բարձրաձայն մտածում է. «Ես ընկերասիրություն էի սովորեցրել, որ այդ գաղափարով՝ թեւթիկունք եղած ապրեին, ոչ թե ռազմի դաշտում, վերջին անգամ ապացուցելով ընկերոջ համար կյանքը չխնայելուն պատրաստ լինելը, զոհվեին:

Սիրելի դպրոցում աշխատանքային վերջին օրը Վրեժը միշտ վրեժով լցված կհիշի: Պատմում է՝ կեսօր է եղել, աշակերտների մեծամասնությունն արդեն դպրոցում չեն եղել: Երբ կրակահերթը սկսվել է, պատմության ուսուցիչը երեխաներին թաքցրել է դպրոցին կից նկուղային մի կառույցում: Զինանոցից զենք է վերցրել, որ երեխաներին անվտանանգ հասցնի ծնողներին: Վրեժը զարմանում է, թե ինչ բնազդով է բացի երեխաներից՝ եւս չորս հոգու փրկել գերի մնալուց:

Իր մանկահասակ երեք երեխաների, կնոջ եւ մոր հետ կարողանում է գյուղից եւս մի քանի երեխաների տանել Ստեփանակերտ, այնտեղ հանձնել ծնողներին:

«Գյուղի տնից դուրս գալիս դռները չփակեցինք, հույսով, որ վերադառնալու ենք»,-պատմում է Վրեժը եւ հիշում, որ 90-ականներին եւ 2020 թվականին էլ էին տեղահանվել, բայց որոշ ժամանակ անց վերադարձել իրենց տները:

Արտագաղթի ճանապարհից երկար չի խոսում, միայն ասում է՝ դիմանալու չէր, բայց դիմացանք: Շիրակի մարզի Ազատան գյուղում մեկ ամիս ապրում են բարեկամի տանը, հետո տուն վարձակալում, վատից-լավից շարունակում կյանքը: «Պետական աջակցություն կար, մարդիկ էլ օգնում էին, բայց միայն դրա վրա հույս դնել չէր լինի, աշխատել էր պետք, կարողություններս գործի դնել»,- ասում է մանկավարժը,- իմացա, որ Կառունտի դպրոցում զինղեկի գործ կա: Եկա, ընդունեցին: Կոլեկտիվը շատ լավն է, իմ հանդեպ լավ են տրամադրված, զարմանալիորեն նման են իմ Ճանկաթաղի դպրոցի գործընկերներին»:

Կառնուտցի աշակերտներին ոչ պակաս է սիրում, քան արցախցիներին, բայց ասում է՝ այնտեղ երեխաներն ավելի աչալուրջ էին, ավելի զգոն. կյանքն էր ստիպել: «Փառք Աստծո, որ այդպես է… Տա՛ Աստված, որ երբեք չիմանան ինչ է կրակի տակ դաս անելը»:

Վրեժը ռազմամարզական մրցույթների է մասնակցել, ԿԳՄՍ նախարարության կողմից լեյտենանտի կոչում ստացել: Թեեւ ուսուցչի վարձատրույունը Հայաստանում ավելի փոքր է, քան Արցախում էր, բայց մանկավարժությունից երբեք չի հրաժարվի, դրանով ապրում է, իրեն լիարժեք զգում: Որոշել է ավելի շատ վաստակելու համար ազատ ժամանակ մեղվաբուծությամբ զբաղվել, Շիրակի մարզում վերջնականապես հաստատվել: Բռնի տեղահանվածների բնակապահովման պետական ծրագրից կօգտվի, տուն կգնի. հոգնել են տեղից-տեղ գնալուց, նոր բույն հյուսելուց:

Վրեժը որոշել է՝ Շիրակի մարզից եթե գնա՝ միայն մեկ ուղղությամբ՝ երազելի Ճանկաթաղ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն պատրաստ է Կիեւի հետ բանակցել Ստամբուլում ձեռք բերած սկզբունքների հիման վրա․ Պուտին
հաջորդը
Հեռահար սպառազինության բացակայությունը Կուրսկում գործողության անհրաժեշտություն առաջացրեց․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն