• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախից բռնագաղթած ընտանիքը հաստատվել է սահմանապահ Խնձորուտում

Մարիամ Սարգսյան 17:30 | 10.09.2024
Մարիամ Սարգսյան 17:30 | 10.09.2024
Խնձորուտ

Արցախից բռնի տեղահանումից գրեթե մեկ տարի անց էլ Արփինե Մարտիրոսյանն ամենայն մանրամասնությամբ հիշում է սեպտեմբերի 19-ը։ Շրջափակման օրերին դժվարությամբ ձեռք բերած ալյուրով վերջին հացն էր թխում, երբ պատերազմի բոթը հասավ։ Ցերեկն աղջկան պետք է ուղարկեր Ստեփանակերտ՝ բժշկական քոլեջ։ Մերին առաջին կուրսում էր սովորում,  մի քանի օր էր հասցրել դասի հաճախել։

ՆորագյուղԱսկերանի շրջանի Նորագյուղում բնակվող ընտանիքի տունը գյուղի վերջնամասում էր, որտեղ երեւացել էին թշնամու տանկերը, դրոշները։ Արփինեն ու երեխաները հասցրել էին հարեւանի նկուղ մտնել, ամուսինը մեկնել էր դիրքեր։

Կրակոցների, պայթյունների ձայների տակ անցկացրած գիշերը Արփինեի համար ամենաերկարն է եղել։ Նկուղում հավաքված կանայք երեխաներին հուսադրել են, թե ամեն ինչ լավ կլինի, բայց իրենք էլ լավ իմացել են՝ մի հարված, եւ ոչ ոք ողջ չի մնա։

Հաջորդող օրերն արագ ու անորոշ են անցել․ ուղղությունը՝ օդանավակայան, հետո՝ նորից տուն։ Բարեկամի ավտոմեքենան են վերցնել, մի տեղից բենզին հայթայթել ու, թողնելով ամեն ինչ, բռնագաղթել։

Սեպտեմբերի 29-ին հասել են Գորիս։ Արփինեի վեցհոգանոց ընտանիքը՝ ինքը, ամուսինն ու չորս անչափահաս երեխաները, հաստատվել են Վայոց ձորի մարզի սահմանապահ Խնձորուտ գյուղում, վերջերս էլ նրանց են միացել սկեսուրն ու ամուսնու եղբայրը։

Շրջափակում, քառասունչորսօրյա պատերազմ հաղթահարած Արփինեն ասում է՝ ամենաանհուսալի պահին անգամ մտքներով չի անցել, թե Արցախը կարող է հայաթափվել։ Միշտ հավատացել են՝ դա էլ կանցնի։

«2020-ին տեղահանված մարդկանց համար տներ, դպրոցներ էին կառուցում, ակտիվ շինարարություն էր ընթանում։ Դա մեզ հույս էր տալիս, մտածում էինք՝ լավ կլինի։ Իրար հույս տալով ապրում էինք․ հաճախ, երբ դիրքերում հրաձգություններ էին լինում, լարվում էինք, բայց ասում էինք՝ պիտի արարենք, ստեղծենք։ Մինչեւ վերջին պահն էլ մի բան անում էինք, սարքում, կառուցում»,- ասում է Արփինեն։

երեխաԱրփինեն հիշում է Արցախում ապրած տարիները. բնակվել են ամուսնու մոր տանը, այդ ընթացքում կառուցել իրենց տունը, որտեղ հասցրել են ընդամենը 5-6 տարի ապրել։ Բռնագաղթել են՝ իրենց հետ ոչինչ չվերցնելով։ «Տղաս դուրս գալիս գրկել համբուրում էր տան պատերը․ ախր դրա կառուցման ընթացքում ինքն էր հոր ընդմիջման համար հաց ու ջուր տանում»,- հիշում է Արփինեն։

Վարձակալած բնակարանի համար դեռ չեն վճարում, տանտերը թույլ է տվել բնակվել, իսկ վարձավճարը կտրամադրեն տան նորոգման համար։ Ափսեից մինչեւ մահճակալ նորից են ձեռք բերել, բայց Արփինեն չի դժգոհում՝ կարեւորը խաղաղություն լինի։

Սահմանապահ գյուղում արցախցի ընտանիքին ջերմ են ընդունել։ Ինչով կարողացել են, օգնել են։ «Այնքան աջակցություն ենք ստացել գյուղացիներից, հարեւաններից, որ նույնիսկ հարազատից այդքան ակնկալել չէինք կարող»։

դպրոցԵրեխաներն ընդունվել են Խնձորուտի դպրոց։ Ավագ դուստրը, որ Արցախում բժշկական քոլեջ էր հաճախում, հիմա 11-րդ դասարանում է սովորում։ «Աղջիկս ուզում է մասնագիտություն ձեռք բերել, բայց դժվարությունները շատ են։ Տրանսպորտի հարց կա, ամեն անգամ տաքսիով քաղաք ճանապարհել չեմ կարող»,- ասում է Արփինեն՝ խուսափելով դժվարություններից խոսելուց,- բոլորն էլ խնդիրներ ունեն»։

Սահմանից սահման տեղափոխված ընտանիքը մի բան է ուզում՝ խաղաղություն լինի, որ կարողանան աշխատել, երեխաներին կրթության տալ եւ ամեն պահի չմտածել տունը լքելու մասին։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ անգամ զբաղեցնել Վրաստանի նախագահի պաշտոնը
հաջորդը
Սահմանադրական դատարանը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննի սեպտեմբերի 24-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն