• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Արցախցիների ամենամեծ սոցիալական խնդիրներից մեկը գործազրկությունն է

Հասմիկ Բալեյան 19:06 | 12.09.2024
Հասմիկ Բալեյան 19:06 | 12.09.2024
Արցախցի Դիանայի ընտանիքն աջակցության կարիք ունի

«Ալիք Մեդիան» նախորդիվ հրապարակում էր պատրաստել բազմազավակ Դիանա Ղարիբյանի ընտանիքի մասին։ Տիկին Դիանան դերձակ է, 30 տարի կարուձեւով է զբաղվել Արցախում։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից բռնի տեղահանվելուց, Արարատի մարզի Մասիս քաղաքում հաստատվելուց հետո էլեկտրական վառարան, կարի մեքենա չունենալու պատճառով չէր կարողանում շարունակել գործը:

Մեր հրապարակումից հետո բարերարները երկու կարի մեքենա են նվիրել Դիանա Ղարիբյանին։ Նա փոքրիկ բիզնես է հիմնել, ֆեյսբուքյան էջ բացել եւ անկողնային պարագաների պատվերներ է ընդունում, զգեստներ է կարում եւ ձեւափոխում։

Դիանա ՂարիբյանԴիանա Ղարիբյանի 9-հոգանոց ընտանիքում սոցիալական խնդիրները, այնուամենայնիվ, դեռ շատ են:

«Մեր 9-հոգանոց ընտանիքում ես ու ամուսինս ենք աշխատում։ Յոթ երեխաներիցս երեքը՝ դուստրս ու ավագ որդիներս, աշխատունակ են, սակայն պետական որեւէ հիմնարկում, նույնիսկ որոշ մասնավոր ընկերություններում աշխատանքի անցնել չեն կարողանում․ Արցախի 070 կոդով անձնագրի պատճառով։ Ասում են՝ պետք է անձնագրերը փոխել, իսկ անձնագրային բաժանմունքներում այնպիսի հերթեր են, որ չի հաջողվում դա անել։ Մի խոսքով՝ գործ գտնելը մեծ խնդիր է»,- պատմում է Դիանան։

Պետությունը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին ամսական 50 հազար դրամ աջակցություն պետք է տրամադրի, բայց գումարը հաճախ են ուշացնում, որոշ ամիսներ էլ ընդհանրապես չեն ստացել։ Ի դեպ, այս խնդրին բազմաթիվ արցախցիներ են բախվում, սրան նախորդիվ անդրադարձել ենք։ Դիանան վստահ է՝ եթե գոնե պետությունն ամեն ամիս փոխանցեր 50-հազարական դրամները, հնարավոր կլիներ թեկուզ բնակարանի վարձը (200 հազար դրամ) ժամանակին տալ։

«Սոցիալական աջակցությունը պետությունը մի ամիս տալիս է, մի քանի ամիս չի տալիս։ Մենք էլ անդադար քաշքշուկի մեջ ենք ընկնում, դիմումներ գրում»,- ասում է Դիանան։

Դիանան մտահոգվում է՝ եթե գոնե աշխատունակ զավակները գործի անցնեին, ընտանիքի բեռն ահագին կթեթեւանար։ Զավակներն աշխատասեր են, ուզում են օգնել ծնողներին, բայց զբաղվածության խնդիրը ոչ մի կերպ չեն կարողանում լուծել։

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մի քանի ամիս փոխհատուցել է բնակարանի վարձը։ Դիանան ասում է՝ քաղաքապետն այսպես շատ արցախցիների է աջակցում, բայց պետք է ժամանակի ընթացքում սկսել ինքնուրույն հոգալ հոգսերը, բայց աշխատանք գտնելը մեծ խնդիր է։

«Տանը շատ պակաս բաներ կան․ էլեկտրական վառարանի կարիք ունեմ։ Որպես օգնություն՝ մեր ընտանիքին ալյուր են տվել։ Եթե գոնե վառարան ունենայի, հաց կթխեի։ Սառնարան էլ չունենք։ Երբեմն ուտելիք եմ սարքում, ու փչանում է։ Մի անգամ էլ երեխաները թունավորվել էին»,- մտահոգվում է Դիանան։

Երեխաներից երեքը դպրոցահասակ են՝ 2-րդ, 4-րդ, 6-րդ դասարաններում են սովորում։ Օրերս դպրոցում հորդորել են, որ սեւ ու սպիտակ համազգեստ հագնեն, բայց բազմազավակ մայրը մտահոգ է․ երեխաները հագնում են այն, ինչ ունեն: Դիանան հույս ունի, որ առաջիկայում գոնե անկողնային պարագաներ կարելու պատվերները կշատանան, կկարողանա ավելի շատ վաստակել ու երեխաների համար անհրաժեշտ պարագաները գնել։

«Վերջերս պատվեր ստացա․ պիտի դրոշներ կարեի Եռաբլուրում տեղադրելու համար։ Ասացի՝ կյանքում փող չեմ վերցնի այդ գործի համար, սիրով կարեցի: Այլ պատվերներ էլ եմ ունենում, պատրաստ եմ աշխատելու, դուստրերս էլ են ինձ օգնում, իրենք էլ են սիրում կարել։ Գործ լիներ, աշխատեինք, մեր ընտանիքը պահեինք»,- ասում է Դիանա Ղարիբյանը։

Դիանան հույս ունի, որ սոցիալական խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն, բայց ցավը չի անցնում: Դիանան կարոտում է Արցախը։ Հատկապես փոքրիկները հաճախ են մայրիկի հետ հեռախոսով նկարներ որոնում, հիշում. մայրն ուզում է երեխաների հիշողության մեջ վառ պահել Արցախի հետ կապված բոլոր դրվագները։ Արցախի ու տղաների հերոսական պայքարի մասին է պատմում զավակներին: Ընտանիքում բոլորը՝ փոքրից մեծ, հույս են փայփայում, որ մի օր պիտի էլի՛ վերադառնան Արցախ։

Դիանայի ընտանիքին աջակցելու կամ անկողնային պարագաներ պատվիրելու համար կարելի է զանգել հետեւյալ հեռախոսահամարով՝ +374 98 720 475։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի ԱԳՆ են հրավիրվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի դեսպանները
հաջորդը
Որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն