• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

200 արցախցի Ալավերդուց այլ բնակավայր է տեղափոխվել

Տաթեւիկ Ճուղուրյան 19:22 | 13.09.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 19:22 | 13.09.2024
փախստականներ

Մեկ տարի առաջ Արցախից բռնի տեղահանված եւ Ալավերդու տարածաշրջան եկած արցախցիներից շատերն էին վստահ, որ հենց այս տարածքում են հաստատվելու։ Նրանց համար Ալավերդին ու հարակից գյուղերը Արցախը հիշեցնող հանգիստ, խաղաղ բնակավայրեր էին, որտեղ կարելի էր նոր կյանք սկսել։

28 բնակավայր միավորող Ալավերդի համայնքում հիմա արցախցի 89 ընտանիք է ապրում՝ 237 անձ։ Մեկ տարվա ընթացքում 200 մարդ հեռացել է համայնքից։ Հիմնական պատճառը գործազրկությունն է։

Ալավերդու համայնքապետարանի տվյալներով՝ գնացողները մեծ մասամբ երիտասարդ, բազմազավակ ընտանիքներ են եղել, որոնք տեղափոխվել են արտերկիր կամ Երեւանին մոտ գտնվող բնակավայրեր։

սոցիալական աշխատող

«Հատկապես Շնող եւ Թեղուտ գյուղերում հաստատված արցախցիները շատ են հավանել տեղանքը, չեն ուզում գնալ, անգամ իրենց բարեկամներին են համոզում, որ տեղափոխվեն: Բայց այստեղ կա մյուս կողմը՝ աշխատատեղերի բացակայությունը: Աշխատող ժողովուրդ են, չեն կարողանում պարապ մնալ, ուզում են մի բանով զբաղվել: Նստող ու սպասող չեն»,- ասում է Ալավերդու համայնքապետարանի սոցիալական աշխատող Աստղիկ Դավիթավյանը։

Ալավերդի համայնքում ապրող 338 արցախցիներից 40-ը տարեց են, մոտ 50-ը՝ անչափահաս։ Մյուս՝ 250 աշխատունակ քաղաքացիներից երկու տասնյակին է հաջողվել մեկ տարվա ընթացքում աշխատանք գտնել։

Ալավերդիում արցախցի երիտասարդ ընտանիքներին պահողը նաեւ բնակարանների վարձակալության մատչելիությունն է։ Քաղաքի կենտրոնում, օրինակ, հնարավոր է ամսական 40-50 հազար դրամով բնակարան գտնել։

«Պետական՝ 40+10 հազար աջակցությունները, որ ստանում են, մի մասը տրամադրում են տան վարձին, մնացածով՝ ապրում»,- նշում է Աստղիկ Դավիթավյանը։

Տարեցների կացության հարցը համայնքում, ըստ սոցիալական աշխատողի, ավելի դյուրին է, որովհետեւ աջակցության գումարից բացի կենսաթոշակ են ստանում։ Չնայած որ նրանք էլ առողջության տարբեր խնդիրներ եւ հատուկ խնամքի կարիք ունեն։

Նախորդ տարի Ալավերդիում համայնքապետարանի հետ տարեց արցախցիների ինտեգրմանն ուղղված ծրագիր է իրականացրել «Մարդը կարիքի մեջ» բարեգործական կազմակերպությունը։ Կազմակերպվել է երկու միջոցառում, որոնց նպատակը տեղահանված եւ տեղացի տարեցների հանդիպումն ու ծանոթությունն է եղել։ Նման միջոցառում կկազմակերպվի նաեւ այս տարի, հայտնում են համայնքապետարանից։

Իսկ ընդհանրապես տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը հիմնականում բռնի տեղահանված անձանց նյութական կարիքների բավարարմանն են ուղղված, որոշ դեպքերում կա նաեւ հոգեբանական բաղադրիչը։

օգնությունՀամայնքապետարանի սոցիալական աշխատող Հասմիկ Մեջինյանը ինտեգրման առաջին նախապայմանը մարդկանց աշխատանքով ապահովելն է համարում։

«Մեր տարածաշրջանում շատ բարդ է: Տնայցերի ժամանակ մարդիկ ասում են, որ  եթե պետական աջակցություն չլինի, չեն կարողանա ապրել: Իսկ գյուղում ապրողները շատ քիչ են, տնամերձերն են մշակում, զուտ իրենց կարիքների համար, ոչ թե վաճառքի»:

«Ալիք Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են՝ սեպտեմբերի 11-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառված է 8756 անձ։ Նրանցից 3917-ը գործազուրկի կարգավիճակում է։

Մասնագիտական ուսուցման կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագրից օգտվում է 1325 անձ։

Իսկ Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձանց թիվը 55 է։ Կենտրոնի ղեկավար Տիգրան Մխիթարյանի տեղեկացմամբ՝ նրանցից 27-ը գործազուրկ է։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցուցադրել է Կիմ Չեն Ընի այցը միջուկային գործարան
հաջորդը
Բլինքենը վերահաստատել է Երեւանի եւ Բաքվի միջեւ արժանապատիվ խաղաղության կարեւորությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն