• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Միայնակ, բայց ո՛չ մենակ

Աննման Մինասյան 19:03 | 14.09.2024
Աննման Մինասյան 19:03 | 14.09.2024
Այցելություն տարեցներին

Շիրակի մարզի Այգաբաց գյուղում միայնակ տարեցներին մենակ չեն թողնում. երկրորդ տարին է, ինչ բնակավայրի տարեցների համար տնային խնամքի ծրագիր է իրականացվում: Բուժքույրը եւ տնտեսական աշխատակիցն այցելում են շահառուներին, օգնում տնային գործերում, ցուցաբերում խիստ առաջնային բուժօգնություն:

Ծրագրի պատասխանատու Հասմիկ Կարապետյանն ասում է՝ թեեւ տարեցները գոհ էին այցերից, բայց ունեին նաեւ պարենի, կենցաղային մաքրող միջոցների կարիք: «Հարկավոր էր մեկը, ով մեզ կաջակցեր գումարով, որ այցերի դատարկաձեռն չգնայինք, տարեցների հոգսն էլ ավելի թեթեւացնեինք: Բացի այդ՝ տատիկ-պապիկները փոքր երեխաների պես են, անպայման ուզում են հետդ մի բան տարած լինես»:

«Հոգատար ձեռքեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Լիսա Ստեփանյանը շուրջ հինգ տասնամյակ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում է ապրում: Ասում է՝ որքան որ այնտեղ, նույնքան էլ Հայաստանում է. թեեւ ոչ ֆիզիկապես, բայց միտքն ու սիրտն այստեղ են:

Տիկին Լիսայի հիմնադրամը 2011 թվականից շատերին է աջակցել: Նախ առողջապահական ծրագրեր են իրականացրել, 2020 թվականից ավելի են ակտիվացել: Օգնել են 44-օրյա պատերազմում վնասվածք ստացած զինվորներին, փոխհատուցել նրանց բուժման եւ դեղորայքի ծախսերը: Նրանց աջակցությամբ բուժված Մանվել Մխիթարյանի հետ տիկին Լիսայի կապերը բարեկամականից վերածվել են նաեւ գործնականի: Մանվելն այժմ «Հոգատար ձեռքեր» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչն է:Ձախից՝ Մանվել Մխիթարյան, Հասմիկ Կարապետյան, Լիսա Ստեփանյան, Սասուն Վանեցյան

«Ես Մանվելի միջոցով իմացա թե՛ Այգաբացի, թե՛ այնտեղ իրականացվող՝ ծերերի տնային խնամքի մասին: Միանգամից որոշեցի, որ պետք է աջակցենք, ամենամսյա կայուն աջակցություն տրամադրենք շահառուներին»,- պատմում է տիկին Լիսան, որ ԱՄՆ-ից եկել է Այգաբաց՝ անձամբ ծանոթանալու միայնակ եւ հաշմանդամ տարեցների հետ: Բարեգործը չի թաքցնում զարմանքը, թե ինչպես է հաջողվել փոքր գյուղին իրականացնել մի ծրագիր, որն այնքան էլ տարածում չունի  հանրապետությունում: Ըստ նրա՝ մեզանում ավելի շատ ծրագրերի ուշադրության կենտրոնում հայտնվում են երեխաները եւ կանայք, բայց ծերերի մասին հոգալն էլ ոչ պակաս կարեւոր է:

Տիկին Լիսան որոշել է, որ ծրագիրն ավելի է ընդլայնելու: ԱՄՆ վերադառնալուն պես իր հիմնադրամը պաշտոնապես գրանցելու է որպես բարեգործական կազմակերպություն, որի շնորհիվ հնարավորություն կունենա դրամահավաք անցկացնելու, ավելացնելու թե՛ շահառուների թիվը, թե՛ ծրագրի աշխարհագրությունը:

Այգաբացի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանը պաշտոնավարման սկզբից ի վեր գյուղի տարեցներին օգնելու ծրագրեր է բերել, ասում է՝ սկզբուն տարեցներից ոմանք հրաժարվում էին, ասում՝ մեզ օգնություն պետք չէ: «Այնուհետեւ ծրագրից օգտվելը սովորական դարձավ, հրաժարվողներն էլ իրենք դիմեցին կրկին ներգրավվելու համար»: Այժմ 18 ընտանիք է օգտվում աջակցությունից: Այգաբացին էլ միացել են Ախուրյան, Ախուրիկ, Արեւիկ գյուղերի տարեցները: Ծրագրի արդյունքները տեսել, Ախուրյան խոշորացված համայնքն էլ է միացել աշխատանքներին, իր կողմից մեկ հաստիք է տրամադրել, որ եւս մեկ բուժքույր միանա թիմին:

«Հոգատար ձեռքեր» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Մանվել Մխիթարյանն ասում է՝ մեկ ընտանիքի համար հատկացվելիք գումարը 30-35 հազար դրամ է: «Նոր ենք սկսել պարենի եւ հիգիենիկ միջոցների բաշխումը: Այցերի ժամանակացույցը շուտով ավելի կկարգավորվի, եւ ամեն ամիս շահառուները կստանան իրենց հասանելիքը»:

«Ալիք Մեդիան» բարեգործական հիմնադրամի թիմի հետ այցելեց շահառուներին: Սոնիկ Շախբազյանը միայնակ է ապրում, երկու աղջիկներին ամուսնացրել, մենակ է մնացել: Ասում է՝ աջակցողների վերաբերմունքից է լավ զգում: «Ինձ չեն թողնում, որ ես ինձ միայնակ զգամ»:Եպրաքսյա Եզեկյան

Եպրաքսյա Եզեկյանն էլ փոքր ու անհարմարավետ տնակում է ապրում: Տիկին Լիսային չէր տեսել, բայց լսել էր նրա մասին: «Մենք շատ ենք գնահատում մեզ համար արված աշխատանքը, մենք միայնակ ենք, բայց մենակ չենք»,- ասաց տիկին Եպրաքսյան եւ խնդրեց բարերարին, որ ամեն այցին իր տուն հյուր գնա:

ԱյցելությունԼիսա Ստեփանյանը հեռահար նպատակներ ունի, ասում է՝ հետագայում, բացի նյութական աջակցությունից, պետք է կապ ստեղծի դպրոցների եւ տարեցների միջեւ, որ բոլոր դպրոցականները ունենան մեկ ոչ արյունակցական, բայց հարազատ դարձած միայնակ տատիկ-պապիկ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բլինքենը վերահաստատել է Երեւանի եւ Բաքվի միջեւ արժանապատիվ խաղաղության կարեւորությունը
հաջորդը
Տեղահանվածների վերջին կանգառը՝ ծերանոց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն