• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախից Շիրակ. նոր կյանք, նոր դպրոց

Աննման Մինասյան 19:04 | 17.09.2024
Աննման Մինասյան 19:04 | 17.09.2024
Ախուրյանի թիվ 2 դպրոց

Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3368 քաղաքացի բնակություն է հաստատել Շիրակի մարզում:

Մարզում Արցախից եկած նախադպրոցական տարիքի 160 երեխա է հաշվառված, իսկ դպրոցներում սովորում է 1264-ը:

Բռնի տեղահանված ընտանիքների 34 երեխա տարբեր պատճառներով դուրս է մնացել հանրակրթությունից: Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային խումբ են ձեւավորել, դպրոց չհաճախող բոլոր երեխաների ընտանիքներին այցելել, ոմանց էլ հրավիրել են մարզպետարան, որտեղ բացատրական աշխատանքների միջոցով հորդորել են երեխաներին դպրոց տանել:

Դպրոց չհաճախելու հիմնական պատճառները միջավայրին անծանոթ լինելն է եղել, ընտանիքների հոգեբանական վատ վիճակը, երբեմն էլ անորոշությունը, թե կմնան արդյոք նույն բնակավայրում:

Շաքարյանների ընտանիքՎազգեն Շաքարյանի 13-հոգանոց ընտանիքը մի կերպ թշնամու գնդակներից փրկվել, Ախուրյան բնակավայրում է հաստատվել: Տան միջին տարիքի դպրոցականներն անտրտունջ շարունակել են ուսումը Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցում: Ամենակրտսերին՝ Իգորին, սակայն, դպրոց տանել չէր հաջողվում: Երեխայի մայրը՝ Մերի Մարտիրոսյանը, պատմում է, որ որդին դպրոց հասնելուն պես սարսափահար գոռում էր, թե չեմ մտնի ներս: «Ասում էր՝ բա որ էստեղ կրակեն, ինքնաթիռներով դպրոցին խփեն, ես ո՞ւմ պադվալ գնամ: Ջերմում էր ապրումներից»,- պատմում է մայրը:

Նարինե ՄուշեղյանԱխուրյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Նարինե Մուշեղյանն ասում է՝ Իգորի հետ հոգեբանական երկարատեւ աշխատանք են տարել, օգնել են, որ սթրեսը հաղթահարի: Երեխային դպրոց բերելու միայն մեկ միջոց են գտել՝ թույլ են տվել, որ մայրն էլ իր հետ դասի նստի: «Այս տարեսկզբից արդեն երեխան դասերի է հաճախում բնականոն ռեժիմով, վախերն անցել են»,- վստահեցնում է տնօրենը: 2023 թվականից Ախուրյանի թիվ 2 դպրոց են ընդունվել 18 բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ, որոնցից 7-ը դպրոցից դուրս են եկել ընտանիքների հետ այլ մարզեր տեղափոխվելու պատճառով:Գասպարյանների ընտանիք

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեկ այլ՝ Գասպարյանների ընտանիքում 4 դպրոցահասակ երեխա կա: Ընտանիքի մայրը՝ Արեւիկ Գասպարյանը, պատմում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին հասել են Շիրակի մազի Բենիամին գյուղ, հաջորդ օրը երեխաները սկսել են հաճախել հանրակրթական դպրոց: «Մենք շատ վատ հոգեբանական վիճակում էինք. եթե մեզ չօգնեին, չուղղորդեին, գրենական պարագաներ չտրամադրեին, դժվար թե կարողանայինք այդքան արագ երեխաներին դպրոց ուղարկել»,- ասում է մայրը:

Շիրակի մարզպետի աշխատակազմից վստահեցնում են, որ հանրակրթությունից դուրս մնացած երեխաների մեծ մասն արդեն դպրոց է հաճախում: Իսկ այն ընտանիքների հետ, որոնք համառորեն երեխաներին դպրոց չեն տանում, մշտական աշխատանք է տարվում, որ դպրոցահասակ արցախցի ոչ մի երեխա դպրոցից դուրս չմնա:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի նոր կազմը
հաջորդը
ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների վերաբերյալ Իրանի քաղաքականությանը․ Շոյգու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն