• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

«Գյումրի-Արցախ բենդ». նոր կյանքի հույսով

Աննման Մինասյան 19:33 | 19.09.2024
Աննման Մինասյան 19:33 | 19.09.2024
Երաժիշտներ

Արցախցի քանոնահարուհի Լուսինե Գասպարյանի քաղցրահնչյուն կատարումները Գյումրիում արդեն հասցրել են սիրվել:

2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված եւ Գյումրիում բնակություն հաստատած Լուսինե Գասպարյանը Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում է ծնվել, մեծացել:

Լուսինե Գասպարյան«Մարտունին ամենաջերմ քաղաքն է ինձ համար, որտեղ կցանկանայի ապրել, աշխատել մշտապես»,- ասում է նա:

Երաժիշտների ընտանիքի դուստրը նույնպես ծնողների ճանապարհն է ընտրել, իսկ որպես արտահայտչամիջոց՝ քանոնը: Նախ Մարտունու արվեստի դպրոցում, ապա Ստեփանակերտի երաժշտական քոլեջի ժողովրդական նվագարանների բաժնում է սովորել, մասնագիտացել: Ուսումնառությանը զուգահեռ աշխատել է Շուշիի մշակույթի տան ժողովրդական գործիքների համույթում: «Շուշիում շատ բան սովորեցի, մեծանուն եւ բազմավաստակ երաժիշտների հետ ճանապարհ անցա: Շուշին Արցախի մշակութային մայրաքաղաք էր հռչակվել, լավագույն երաժիշտների կենտրոնն էր դարձել»,- պատմում է Լուսինեն:

Մարտունիի արվեստի դպրոցԱրդեն հմտացած երաժիշտը որոշում է հետ գալ հարազատ ծննդավայր Մարտունի՝ կուտակած գիտելիքը տեղի սաներին փոխանցելու առաքելությամբ: Մարտունիից զատ դասավանդում է նաեւ Ճարտարի, հարակից գյուղերի արվեստի դպրոցներում, աշակերտական համույթներում: Երաժիշտ-ուսուցչուհին ասում է՝ աշխատել են մինչեւ տեղահանման վերջին օրը: Ո՛չ շրջափակումը, ո՛չ սովը, ո՛չ պատերազմի վախը երգ-երաժշտությունն ու կրթությունը հետին պլան չեն մղել Արցախում:

Շրջափակման օրերը վատ երազի պես են անցել: «Հաղթահարում էինք ամեն դժվարություն հույսով, որ ամեն բան անցնելու է, բայց չգիտեինք, որ դրա վերջը հարազատ օջախը թողնել գնալն է լինելու,- պատմում է Լուսինեն եւ հավելում,- չզարմանաք, բայց շրջափակումը մեզ նաեւ համախմբեց, մարդկանց լավ տեսակը ի ցույց դրեց: Մարդիկ այդ օրերին փոխվել էին, արժեհամակարգը, կարեւորի եւ անկարեւորի տեղերն էին փոխվել: Բարիացել էին բոլորը, մեկը մեկին օգնում էին, ինչով կարողանային: Գազ, լույս չկար, վառարաններ էին վառում բակերում, վերջին բուռ ալյուրով հաց թխում, ջուր տաքացնում»:բլոկադա

Եթե սովն ու շրջափակումը մի կերպ հաղթահարելի էր, պատերազմի սկսվելն անհաղթահարելի աղետ էր: «Երեխաներս, բարեբախտաբար, տուն էին եկել դպրոցից, նկուղում մի կերպ գոյատեւեցինք, հրաշքով ողջ մնացինք»,- դառը հիշողությունները վերապրելով՝ պատմում է Լուսինեն:

Երեք օրվա «խաչի ճանապարհ» են հաղթահարել, մինչեւ հասել են Տեղ գյուղ: Լուսինեն պատմում է, որ ո՛չ ուտելիք ունեին վերցնելու, ո՛չ էլ նյութական ինչ-որ բան, բայց հասցրել է քանոնը, կիթառը եւ լուսանկարչական սարքը հետը բերել:

Երեւանում տուն գտնելու ապարդյուն փորձերից հետո Գյումրիում համեմատաբար մատչելի կացարան են վարձել: «Երբ տանտիրուհին իմացավ, որ Արցախից ենք, մեծ հոգատարությամբ ամեն ինչ պատրաստել էր, որ ոչնչի կարիք չունենայինք,- ասում է Լուսինեն եւ վստահեցնում,- Գյումրիում ինձ ընդունեցին շատ ջերմ, օգնելու պատրաստակամ: Մարդիկ այստեղ սրտացավ ու տարբերվող են, երեւի երկրաշարժ են տեսել, դրանից է»:

Լուսինեին բարի մարդիկ օգնում են նաեւ աշխատանք գտնելու. շատ արագ լուսանկարչական ստուդիայում աշխատանքի է ընդունվում եւ նույն օրը գումար վաստակած տուն վերադառնում: «Այդ օրը երջանիկ էինք ամբողջ ընտանիքով, հույս վառվեց մեր մեջ, որ ամեն ինչ կստացվի»:

Գյումրի-Արցախ բենդԱվելի ուշ Լուսինեն համացանցից տեղեկանում է, որ երգչուհի Տաթեւ Մինասյանը համույթ հիմնելու նպատակով քանոնահարուհու է փնտրում: «Խոսեցինք, իրար դուր եկանք, բենդը ձեւավորվեց»:

Այսօր արդեն գյումրեցի եւ արցախցի երաժիշտների համագործակցությունը շատերին է ուրախացնում: Մոռացված եւ արխիվից պեղած հարսանեկան երգեր են գտել, նոր կյանք տվել, նոր շնչով ձեւավորել: Հարսանեկան հանդեսներն էլ այսօր Գյումրիում շատերը նախընտրում են սկսել ազգային շնչով, ժողովրդական նվագարաններով գործիքավորված Գյումրի-Արցախ երաժշտական խմբի կատարումներով:

Խնդիրներից խոսել Լուսինեն շատ չի սիրում, փաստում է միայն, որ Գյումրիում աշխատանքի հարցում կայունություն չկա, գումար վաստակելու համար մեծ ջանքեր են պետք:

Եվ չի մոռանում թե՛ իրեն, թե՛ ընթերցողին հիշեցնել, որ ինքը հուսահատվողներից եւ հանձնվողներից չէ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում լիբանանյան «Հըզբոլլահի» թիրախներին
հաջորդը
ՀԱՊԿ-ից բխող սպառնալիքների մասին Փաշինյանի հայտարարությունները ողջախոհ չեն․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն