• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Սեպտեմբերի 21-ին ընդառաջ

Վարդան Հարությունյան 16:00 | 20.09.2024
Վարդան Հարությունյան 16:00 | 20.09.2024
Վարդան Հարությունյան

Հայաստանի անկախության համար պայքարը` սկսած այն պահից, երբ հայը ազգային ինքնագիտակցություն ձեռք բերեց, չի դադարել երբեք։ Մեր առասպելը մեզ հազարամյակների խորքեր՝ մինչեւ Հայկ Նահապետ է հասցնում։ Նա էր առաջինը, որ վճռեց՝ անկախ է ապրելու։ Չընդունեց Բելի գերիշխանությունը, մերժեց նրա հպատակությամբ ապրելու հորդորները։ Հայկի ու Բելի առասպելական կռվից սկսած՝ անկախության միտքը եղել է մեր մշտական ուղեկիցը։

Մեզ հետ միասին շատ ժողովուրդներ են սկսել քայլել, բայց նրանցից քչերը կան այսօր։ Էլ ավելի քչերն են, որ լինելով հանդերձ՝ ունեն պետություն։ Մենք կարող ենք ու պետք է հպարտանանք՝ հազարամյակներ քայլելով պահպանել ենք ոչ միայն մեր ինքնությունը, այլ ունենք պետություն։

Տարբեր կայսրություններ են եղել՝ պարսիկներ, Հռոմ, Բյուզանդիա, արաբներ, օսմաններ, ռուսներ, որ գրավել են մեզ, եղել ենք այդ կայսրությունների կազմում, բայց անկախ պետություն ունենալու ձգտումը միշտ ենք պահպանել։ Ապրել ենք այդ հույսով։ Ու երբ կայսրությունները սկսել են թուլանալ, առիթից օգտվել ու մեր պետությունն ենք հռչակել։ Այդ ձգտումն էլ մեզ 1991-ի սեպտեմբերի 21 հասցրեց։ 33-ամյա մեր պետությունն այսօր խոցված է, թույլ է ու փոքր, բայց այն կա։ Վաղը, ճիշտ աշխատելու դեպքում, կարող է լինել կայացած, ամուր ու բարեկեցիկ։

Մեր ժողովուրդը միշտ է եռանդուն զավակներ ունեցել, որոնք, բռնություններն ու հալածանքներն անտեսելով, զոհողությունների պատրաստ լինելով, նախորդներից վերցրել ու հաջորդներին են փոխանցել անկախության դրոշը։ Նրանց շնորհիվ անկախության համար պայքարը չի ընդհատվել։ Այն առանձին վերցված մեկի պարգեւը չէ։ Որեւէ մեկի նվերը չէ։ Այն նվեր լինել չի կարող։ Այն նաեւ հանգամանքների բերում ու պատահականություն լինել չի կարող։ Այն պայքարի, մաքառման ու զոհողությունների արդյունք է։

Անկախության իմաստը չհասկացող, անկախությունը չգնահատող, անկախության մտքին խորթ, անկախության պայքարին անմասն, այդ պայքարից անտեղյակ անհույս մոլորվածներ կան կամ կանխակալ նենգամիտներ, որ թութակում են՝ «սովետը չքանդվեր, անկախություն չէր լինի»։ Իհարկե, չէր լինի, քանի դեռ կայսրությունն ամուր էր։ Անկախություններ ձեռք են բերվում կայսրությունների թուլացման կամ քայքայման փուլում։ Այլ կերպ հնարավոր չէ։ Կայսրությունների թուլացման կամ քայքայման փուլում են իրենց պետությունները հռչակում ժողովուրդները, որոնց զավակները կայսրության ամրության ու վերելքի տարիներին իրենց պայքարով վառ են պահել պետություն ունենալու միտքը։

Իսկ մեր ժողովուրդն այդ մտքից չի հրաժարվել երբեք։

Իրենցից առաջ եղած ու իրենց օրոք ընթացող այդ պայքարն էին 18-րդ դարում Հնդկաստանի Մադրաս քաղաքում հանրագումարի բերում Շահամիր Շահամիրյանն ու նրա համախոհները, երբ հայկական պետականության վերականգնման մտքով տարված՝ ապագա պետության սահմանադրությունն էին գրում։

Ապա՝ 19-րդ դարի երկրորդ կեսերից հետո հիմնադրված կուսակցությունները, որոնց այսօր ավանդական կուսակցություններ ենք անվանում, այդ պայքարը շարունակելու ու այդ պայքարին նոր որակ հաղորդելու համար էին։

Մի քանի հարյուրամյակ ձգվող պայքարը հանգեցրեց Առաջին հանրապետության հռչակմանը, որը, ցավոք, կարճ կյանք ունեցավ, բայց ապագա հնարավորության ամուր հիմք դարձավ։

Խորհրդային ամբողջ շրջանում անկախության համար պայքարը նույնպես չի ընդհատվել։ Այն մեր ոչ վաղ անցյալի պատմության ամենաքիչ ուսումնասիրված դրվագներից է, բայց, անկասկած, կուսումնասիրվի դեռ ու կլուսաբանվի։ Հետստալինյան շրջանում՝ 1950-ականների վերջերից, այդ պայքարը նոր թափ ստացավ, իսկ 1966-ից՝ Ազգային միացյալ կուսակցության հիմնադրմամբ, սկսեց կրել կազմակերպված բնույթ։

1988-ը բոլորովին նոր երեւույթ էր, որին հաջորդեցին երեք դարակազմիկ տարիներ, որոնց ընթացքում խորհրդային մարդը, որը, ըստ խորհրդային ծրագրի, պետք է ազգային մղումներից արդեն զուրկ լիներ, հանգեց անկախության մտքին ու 1991-ի սեպտեմբերի 21-ին իր հաստատուն «Այո»-ն ասաց։

Այդ «Այո»-ն մեր լինելիության հիմքն է։

Եվ հավատա՛նք, որ բոլոր վայրիվերումներից անկախ, անկախ այն հարվածներից, որ ստանում է այսօր մեր երկիրը, ապաշնորհներից անկախ, որ եղել են մեր պետության ղեկին ու այսօր էլ կան, անկախ բոլոր նրանցից, որ մեր անկախությանը չեն հավատում, որ այն հանգամանքների բերում ու պատահականություն են համարում, կշարունակի լինել Հայաստանի Հանրապետությունը, որը, ազգային պատկանելիությունից անկախ, բոլոր հայաստանցիների երկիրն է։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն դիտարկում է նաեւ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը․ Վրաստանում ԵՄ դեսպան
հաջորդը
ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 35 միլիարդ եվրոյի վարկ․ Ֆոն դեր Լայեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն