• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սեւ սքեմով, սպիտակ հույսերով

Աննման Մինասյան 19:09 | 22.09.2024
Աննման Մինասյան 19:09 | 22.09.2024
Գայանե Աբգարյան

Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի փոքր, կիսախարխուլ տնակներից մեկի դռները քսան տարի անց բացվել են. նոր բնակիչ է եկել: Գայանե Աբգարյանը, նույն ինքը՝ քույր Գայանեն, իր կամքով չի հայտնվել Ախուրյանում, Լեռնային Ղարաբաղից է բռնի տեղահանվել: Մենակյաց կինն անսովոր հագուստով եւ բարի ժպիտով հետաքրքրել է տեղաբնակներին:Քույր Գայանե

Քույր Գայանեն տան դռները զարդարել է խաչերով, որ անցնողն իմանա՝ ներսում եկեղեցական է ապրում:

Գայանե Աբգարյանը ծնունդով Աշոցք համայնքի Հարթաշեն գյուղից է: Առաջին մասնագիտությամբ՝ մանկաբարձ, երկրորդով կինոռեժիսոր է: Երիտասարդ տարիներին, երբ կարիերայի վերելքի համար ճիշտ ժամանակն էր, քույր Գայանեի հոգում ծնված՝ Աստծուն եւ մարդկանց եկեղեցում ծառայելու ներքին կանչը հաղթում է բոլոր ձգտումներին:

Քույր Գայանեն հագնում է սեւ սքեմն ու ծառայության անցնում Էջմիածնի Մայր տաճարում, ապա՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղի «Հառիճավանք» վանական համալիրում: Կարճ ժամանակ անց քույր Գայանեն հոգեւոր սպասավորությունը շարունակում է Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: «Այստեղ ես զգացի, որ գտա ինձ, գտա իմ առաքելությունն ու տեղը, Արցախն ինձ ձգեց այնպես, ինչպես երկաթը՝ մագնիսին»,- պատմում է մենակյաց քույրը եւ երանությամբ հիշում, թե ինչպես էր հարազատ դարձել Արցախին ու տեղացիներին՝ ինքն էլ դառնալով արցախցի: «Օգնում էի մարդկանց, մխիթարում նեղվածներին ու վշտացածներին, նեցուկ լինում ինձ դիմողներին»:Ննգիի եկեղեցի

Որ ուղիղ քսան տարի Ննգիում հոգեւոր ծառայություն մատուցելուց հետո ինքն էր օգնության կարիք ունենալու, գաղթի ճանապարհ բռնելու, երբեք չէր կռահի:

Ախուրյանում պետության տված 50 հազար դրամից 15-ը տալիս է տնակի վարձ, մնացածով էլ ապրում է: Վստահեցնում է՝ թեեւ այժմ վանքում չի ապրում, բայց հոգեւոր ծառայությունից մազաչափ անգամ չի շեղվում:

Բացի հիմնական առաքելությունից՝ քույր Գայանեն հազար ու մի դուռ է թակում, աշխատանք փնտրում, ցանկանում նոր մասնագիտություն ձեռք բերել: Նախ փորձել է կրկին ռեժիսորական ասպարեզ մտնել, բայց զգացել է, որ հետ է մնացել ժամանակից, իսկ կրթությունը շարունակելու հնարավորություն եւ ժամանակ չունի: Բուժաշխատողի աշխատանք նույնպես չգտնելով՝ ուժերը փորձում է արհեստագործության ոլորտում:կավագործություն

Մենակյաց քույրն այժմ հաճախում է Գյումրիում անցկացվող կավագործության դասերի: Ասում է՝ ոգեւորված է բրուտագործությամբ, այդ արհեստի մեջ արվեստ է բացահայտել: Արդեն ափսեներ է պատրաստել, անհունց կավն էլ տուն է բերել, որ վարպետի տված առաջադրանքը կատարի՝ գդալներ սարքի: Տնակի փոքրիկ անկյունը բրուտագործականի է վերածել: «Մտածում եմ՝ իմ իսկ ձեռքով պատրաստած կավե ամանները հավաքեմ, Արցախ վերադառնալիս հարազատ վանք տանեմ»:

Կավագործությունը կավագործություն, բայց քույր Գայանեն ժամանակակից տեխնոլոգիաներով նույնպես հետաքրքրված է: Ծրագրավորում եւ նոր լեզուներ ուսումնասիրելու համար դիմել է Ախուրյանի համայնքապետարան, համակարգիչ ուզել: Նվերը տեղ է հասել, առաջին դասն էլ շուտով կմեկնարկի:նոր համակարգիչը

Մեզ ճանապարհելիս Գայանե Աբգարյանը ցույց է տալիս տնակի անմխիթար վիճակը, պատմում, որ կպչուն ժապավենով է մի կերպ ապակիներն «իրար գլուխ հավաքել»: Թե՛ պետական, թե՛ մասնավոր աջակցություններից օգտվել է, բայց միեւնույնն է, ապրելը դժվար է այստեղ:

Գայանեի տնակը

Քույր Գայանեն  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար ՀՀ Կառավարության նախաձեռնած բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից չի կարող լիարժեք օգտվել, քանի որ ընտանիքի անդամների թվով է պայմանավորված հատկացվող գումարի չափը: Այս դեպքում նրան կհասնի ընդամենը 3 միլիոն դրամ, որով բնակարան գնելն անհնար կլինի: Բայց դրանից էլ չի դժգոհում, ասում է՝ մի տնակ կամ տարածք կգնի, կսարքի, կապրի, մինչեւ Արցախ վերադառնա:

«Հավատով սպասում եմ, որ վերադառնալու ենք: Ննգիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կանչում է, ես միայն այդ հույսով եմ ապրում…»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոխրաթաղից աստղադիտարան, աստղադիտարանից Գեղաշեն` չավարտվող սպասումով
հաջորդը
Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն