• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սահմանից սահման․ Արցախից տեղահանված ընտանիքի վերջին հասցեն սահմանապահ Բարձրունիում է

Մարիամ Սարգսյան 19:01 | 23.09.2024
Մարիամ Սարգսյան 19:01 | 23.09.2024
Սարգսյանները Արցախում

Ֆրոլովների ընտանիքի կյանքը հիմնականում «ճամպրուկային» է անցել․ վերջին հանգրվանը Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սահմանապահ Բարձրունի գյուղն է։ Շարունակ սահմանից սահման տեղափոխվող ընտանիքը հույս ունի՝ Բարձրունին վերջին հաստատուն հասցեն է լինելու։

Բարձրունի

2011 թվականին  բազմազավակ ընտանիքը Արտաշատից Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Սանասար գյուղ է տեղափոխվել։ Այնտեղ ընտանիքին տուն են տրամադրել։ Աշխատանքի են անցել, հարմարվել են։ 2019-ին ծնվել է հինգերորդ երեխան։

Արցախում ծնված երեխան մեկ տարեկան է եղել, երբ հնչել են ռումբերի ձայները։ Ընտանիքի հայրը սահմանին է եղել։ Մյուսներին տեղահանել են գյուղից՝ ասելով, թե երեք օրից կվերադառնան։

Չորս տարի անց տնից անգամ բանալին չի մնացել։ «Տարբեր հարթակներում տեսանյութեր ենք տեսել, որ ադրբեջանցիները մեր տանն են։ Դա միակ բանն է, որ հիշեցնում է մեր տունը։ Դուրս էինք եկել այդ պահին մեր հագած հագուստով ու հույսով, որ ամեն ինչ արագ կանցնի»,- հիշում է ընտանիքի մայրը՝ Էլինա Սարգսյանը։

2020-ի տեղահանումից հետո ընտանիքը ժամանակավորապես հաստատվել է Արտաշատում՝ Էլինայի հայրական տանը, հետո բնակարան են վարձակալել։ Բարձրունիում որեւէ ծանոթ չեն ունեցել,  վաճառվող տան հայտարարություն են տեսել։ Հասել են այնտեղ, գյուղացիներն օգնել են այլ տուն գտնելու։ Էլինան լավ է հիշում՝ ինչպես են ձմռան պայմաններում սահմանապահ հարեւանները օգնել ոտքի կանգնելու․ մեկը վառելափայտ է հասցրել, մյուսը՝ տաք սնունդ։

Սարգսյանները Արցախում

Փոքր գյուղի հյուրընկալ բնակչությունը սիրով է ընդունել տեղահանված ընտանիքին։ «Բոլորը աջակցեցին՝ հարեւաններից մինչեւ համայնքապետարան, դպրոցի ուսուցիչներ։ Հենց դա էլ գրավեց երեխաներին։ Այդքան դժվարություններից հետո հասնել մի տեղ, որտեղ ուրախ են քեզ ընդունելու»,- ասում է Էլինան։

Մինչ սահմանապահ գյուղը դատարկվելու եզրին է, Ֆրոլովների ընտանիքը որոշել է իր ապագան հենց այնտեղ կառուցել։ Փոքրիկ տան համար մաս-մաս են վճարում․ հեշտ չէ, բայց գոնե իրենցը կլինի։ Գյուղի սահմանապահ լինելը Ֆրոլովներին չի խանգարում։ «Այսօր Հայաստանի ամեն կողմն էլ սահմանամերձ է, ինչո՞վ ենք լավը սահման պահող այլ մարդկանցից»,- ասում է նա։

Աշխատանքի խնդիրը ամենասուրն է։ Ընտանիքի հայրը զինվորական ծառայության է անցել։ Էլինան Արցախում դպրոցում է աշխատել՝ տնտեսվար է եղել, հիմա դեռ աշխատանք չունի։ «Այդպես կարողանում էինք ծախսերը հոգալ։ Ընտանիքի մեկ անդամի աշխատավարձով դժվար է երեխաներին պահելը։ Մեծ երեխաս նաեւ առողջության խնդիրներ ունի»։ Տունը, որտեղ տեղավորվել է բազմանդամ ընտանիքը, կիսավեր է։ Խոնավ, քարուքանդ պատերի ներսում մեծ ընտանիքով ապրելը հեշտ չէ։

Սարգսյանների տունը ԲարձրունիումՁմռանը տունը տաքացնել չեն կարողանում, հույս ունեն՝ ժամանակի ընթացքում կկարողանան պայմանները որոշակիորեն բարելավել։

Ֆրոլովների ընտանիքը 2020-ից հետո սահմանապահ Բարձրունի տեղափոխված արցախցի երկու ընտանիքներից մեկն է։ 2023-ի տեղահանումից հետո էլ երկու ընտանիք էին հաստատվել Բարձրունիում։ Տասնմեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքը մեկ ամիս առաջ է տեղափոխվել Էջմիածին։

«Մեծ սիրով ենք ընդունում գյուղում բնակվել ցանկացող յուրաքանչյուր ընտանիքի, բայց ասել, թե հեշտ է մարդկանց գրավել այստեղ տեղափոխվել, սուտ կլինի։ Բոլորն էլ իրենց երեխաների ապագայի մասին են մտածում, իսկ գյուղում մանկապարտեզ չկա, սպորտային, մշակութային խմբակներ չկան։ Բնական է՝ շատերը չեն համաձայնում մնալ։

Սարգսյանների տունը Բարձրունիում

Ամեն եկողի հետ ուրախանում ենք։ Դպրոցում 34 աշակերտ կա, որոնցից երեքը Ֆրոլովների ընտանիքից են»,- հայտնում է Բարձրունու վարչական ղեկավար Արսեն Ալեքսանյանը։

Ֆրոլովները հույս ունեն՝ ժամանակի ընթացքում կկարողանան կարգավորել կենցաղային խնդիրները եւ կլուծեն աշխատանքի հարցը։ Թող խաղաղություն լինի, մնացած հարցերը լուծվող են։

 

 

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը հետ է կանչել ՌԴ-ում իր դեսպանին
հաջորդը
Վրաստանից Լյուքսեմբուրգ. մի արտաքսման պատմություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն